Գայթակղություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայթակղություն
ռուս.՝ Соблазн
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎյաչեսլավ Սորոկին
Սցենարի հեղինակՅուրի Կլեպիկով
ՕպերատորՅուրի Վորոնցով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն106 րոպե[1]

«Գայթակղություն» (ռուս.՝ «Соблазн»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, երիտասարդական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վյաչեսլավ Սորոկինը 1987 թվականին[2][3]։ Ֆիլմը նվիրված է Դինարա Ասանովայի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցի աշակերտուհի Ժենյան, փոխելով բնակության վայրը, տեղափոխվում է մեկ այլ դպրոց։ Նոր դպրոցում շատ երեխաներ են սովորում արտոնյալ ընտանիքներից։ Այստեղ տիրում են այլ բարքեր, այլ արժեքներ, և աղջիկը չի կարող դիմակայել էլիտայի մեջ ընդգրկվելու գայթակղությանը։ Նա սիրահարվում է դպրոցի ամենահայտնի տղային։ Ժենյան, ներկայանալով որպես մեկ ուրիշը, դավաճանում է մորը, ինքն իրեն, հասնում է նպատակին, բայց ամեն ինչ բոլորովին այլ է։

ԴԵրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիսա Զիկինա – Ժենյա Ռոդիմցևա
  • Յունի Դավիդով – Բորյա
  • Նատալյա Սորոկինա – Սոնյա Դավիդովա
  • Սերգեյ Լուչնիկով – Վովա Վոժժով
  • Ելենա Ռուֆանովա – Վալյա Ժուկովա
  • Օլգա Բոդժգդանովա – Կանարեյկինա
  • Տատյանա Գրիգորևա – Ժենյայի մայրը
  • Ալեքսանդր Տկաչենոկ – Ժենյայի հայրը
  • Իրինա Սելեզնյովա – Մարինա, Ժենյայի հոր նոր կինը
  • Տատյանա Շարկովա – Գալինա Վիկտորովնա
  • Նատալյա Պանինա – Մաշա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վյաչեսլավ Սորոկին
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Կլեպիկով, Վալերի Ստարոդուբցև
  • Оօպերատոր՝ Յուրի Վորոնցով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]