Գայանե Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Հարությունյան
Ծնվել էհունվարի 3, 1950(1950-01-03) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և թարգմանչուհի
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ

Գայանե Ժորայի Հարությունյան (հունվարի 3, 1950(1950-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ է 2012 թվականից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Հարությունյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1973-1979 թվականներին աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի կիրառական արվեստի բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1979 թվականից մինչ օրս ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի պատասխանատու քարտուղարն է և ռուսերեն բաժնի խմբագիրը[1]։

Գեղարվեստական և գիտական բազմաթիվ գրքերի խմբագիր է եղել։ Գրել է բանաստեղծություններ, կատարել է թարգմանություններ։

ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։ 2012 թվականից անդամակցել է ՀՀ Գրողների միությանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կազմող կամ հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատուհան դեպի հավերժություն, կազմող, Երևան, 2013[2]։
  • Чудо-книжка (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2012։
  • Грани (Եզրեր, բանաստեղծություններ), Երևան, 2009։
  • Եկար, զարմացրիր, գնացիր, կազմող, Երևան, 2005[3]։
  • Порог (բանաստեղծություններ), Երևան, 2005։

Թարգմանություններ (հայերենից ռուսերեն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արթուր Հարությունյան, Երևանը և շրջակայքը, Երևան, 2012։
  • Մարիամ Մանուկյան, Էլիզ Մանուկյան, Արարատի մյուս կողմը, Երևան, 2010։
  • Մելանյա Միքայելյան, Հեքիաթների զամբյուղը (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2008։
  • Ռուբեն Մարուխյան, Չիկարելիի նոր արկածները, Երևան, 2008։
  • Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  2. Հարությունյան, Գայանե Ժորայի; Քուփելյան, Սեդա, eds. (2013). Պատուհան դեպի հավերժություն։ Նվիրվում է անվանի դրամատուրգի 85-ամյա հոբելյանին. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 978-9939-52-723-9.
  3. Հարությունյան, Գայանե Ժորայի, ed. (2005). Եկար, զարմացրիր, գնացիր. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 978-99941-36-98-8.