Գաղթական մայրը (հուշարձան)
![]() | |
![]() | |
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Իվան Մեշտրովիչ |
Ստեղծում | 1960 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Cathedral Square Park? |
Բնակավայր | Միլուոքի |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | հիանալի |
Գաղթական մայրը (անգլ.՝ Immigrant Mother), բրոնզե հուշարձան՝ տեղադրված ԱՄՆի Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքի Մայր տաճարի հրապարակում։ Հուշարձանի պատվանդանը կարմիր գրանիտից է։ «Գաղթական մայրը» հուշարձանը, որի հեղինակն է խորվաթ քանդակագործ Իվան Մեշտրովիչը, ներկայացնում է իր երեխաների հետ կանգնած մորը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեշտրովիչի «Գաղթական մայրը» գտնվում է Միլուուկիի Սբ. Հովհաննես ավետարանչի տաճարի դիմաց։ Հուշարձանն ունի 2 մետր բարձրություն և կանգնած է 1,3 մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա։ Կինն մի երեխային գրկել է, իսկ մյուս երեխան կանգնած է նրա կողքին։ Քանդակի կոշտ մակեսին նկատվում են գործիքի ակնհայտ հետքեր:Պատվանդանի առջև կա արձանագրություն.
- ՆՎԻՐՎՈՒՄ Է
- ՔԱՋ ԳԱՂԹԱԿԱՆ ՄԱՅՐԵՐԻՆ
- ՎԻԼՅԱՄ ՋՈՐՋ ԲՐՅՈՒՍԻ ԿՈՂՄԻՑ
- ԻՎԱՆ ՄԵՇՐՈՎԻՉ
- ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ[1]։
Պատմական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյամ Ջորջ Բրյուսը (1856-1949) այն մարդն էր, որի շնորհիվ իրականացավ «Գաղթական մայրը» ստեղծումը։ Գերմանացի ծնողների զավակ Բրյուսը թերթի բիզնեսի ղեկավար էր։ Նա ստեղծեց «Բրյուս» հրատարակչությունը և հայտնի է «Միլուոքիի լսարան» (այժմ «Miller High Life Theatre») կոչվող թատրոնի զարգացման և տնօրինման իր ջանքերով։ Հարգարժան գործարարը Միլուոքի նահանգի հանձնաժողովի նախագահն էր և ջանում էր Միլուոքին դարձնել համաշխարհային նավահանգիստ, ծովային գոտի։ Նա նույնիսկ հրատարակեց Միլուոքի քաղաքի երեք հատորանոց պատմությունը[2]։
«Ի շնորհիվ իր նվիրյալ հանրային ծառայությանը Բրյուսը արժանացել է «Պարոն Միլուոքի» պատվավոր կոչմանը։»[3]
Բրյուսը 30,000 դոլար է նվիրաբերել Միլուոքի քաղաքին `քանդակի ստեղծման համար, որը խորհրդանշում էր համընդհանուր մայրությունը։ Այն նվիրված է իր մորը՝ Ապոլոնիա Բեքեր Բրյուսին, ինչպես նաև բոլոր այն գաղթական մայրերին, ովքեր Ամերիկայում աշխարհ էին բերում երեխաներին[1]։
«Բրյուսի ժառանգորդները ընտրեցին Իվան Մեշտրովիչին որպես այս նախագիծը իրագործողի, քանի որ Մեշտրվիիչը անմահացրել էր իր սեփական մոր կերպարը մի շարք կրոնական քանդակներում և Միլուոքիի «Գաղթական մայրը» քանդակը կարող է լինել այս հարգանքի օրինակը»[2]։
«Գաղթական մայրը» քանդակը տեղադրվել է Միլուոքիի մայր տաճարի հրապարակում ի ճանաչում Բրյուսի նվիրվածությանը կաթոլիկ եկեղեցուն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 [1], SIRIS.
- ↑ 2,0 2,1 Buck, Diane M. and Virginia A. Palmer (1995). Outdoor Sculpture in Milwaukee: A Cultural and Historical Guidebook, p. 24. The State Historical Society of Wisconsin, Madison. - Դայան Մ. և Վիրջինիա Ա. Փալմեր (1995)։ Արտաքին քանդակը Միլուոքի քաղաքում `մշակութային և պատմական ուղեցույց , p. 24. Վիսկոնսինի Պետական Պատմական Միություն, Մեդիսոն
- ↑ [2], William George Bruce.