Գալգալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալգալոս, ժողովրդական ընտրասերմամբ ստացված ցորենի տեղական հինավուրց սորտ, որը բարելավվել է Գյումրու ընտրասերման կայանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկը կարմիր է, անքիստ, երբեմն՝ քիստանման սրվածքով, թավոտ, իլիկաձև, փխրուն, 8-10 սմ երկարությամբ։ Հասունանալիս հաճախ հատիկները թափվում են։ Հատիկը սպիտակ է, ձվաձև, խոշոր։ 1000 հատիկի զանգվածը 32-40 գրամ է, կտրվածքը կիսաապակենման է։ Ցողունը միջին բարձրության է, խոնավ տարիներին գետնամածության հակում ունի։ Մեծապես տուժում է դեղին ժանգից, իսկ փոշեմրիկով և քարամրիկով համեմատաբար թույլ է վարակվում։ Միջահաս է։ Ցածր բերքատվության պատճառով նրա ցանքատարածությունները խիստ սահմանափակ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։