Գագիկ Խաչատրյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Խաչատրյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Խաչատրյան
Ծնվել էհունվարի 19, 1959(1959-01-19) (65 տարեկան)
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1980)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Գագիկ Քաջիկի Խաչատրյան (հունվարի 19, 1959(1959-01-19)), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ։
  • 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1982-1984 թթ. - աշխատել է «Անի» գիտաարտադրական միավորումում որպես տնտեսագետ։
  • 1984-1986 թթ. – աշխատել է ՀԽՍՀ Գյուղշինմինիստրությունում՝ որպես ավագ տնտեսագետ։
  • 1986 թ. - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի ավագ տնտեսագետ։
  • 1986-1988 թթ. - աշխատել է «Հայագրոշին» շինարարական միավորումում որպես աշխատանքի և ինքնարժեքի պլանավորման բաժնի պետ։
  • 1988-1989 թթ. - աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Պետական շինարարության կոմիտեում որպես գլխավոր մասնագետ։
  • 1989-1990 թթ. - աշխատել է «Սպիտակագրոշին» շինարարական միավորումում որպես պետի տեղակալ։
  • 1990-1995 թթ. - աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ, ապա Շինարարական և բնակկոմունալ համակարգի տնտեսական ռեֆորմների պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատի ղեկավար, ապա ՀՀ Կառավարության Լոռու տարածաշրջանի աշխատակազմի ղեկավար, ապա Աղետի գոտու վերականգնման հարցերի բաժնի վարիչ։
  • 1995-2000 թթ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ։
  • 2000-2002 թթ. - «Արկուր» ՍՊԸ խորհրդի նախագահ։
  • 2002-2003 թթ. - «Գրան Մարկոս» ՍՊԸ՝ գլխավոր խորհրդական։
  • 2000-2003 թթ. - Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների գծով խորհրդատու, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի կառուցվածքային բարեփոխումների գծով խորհրդատու, Ուրբան Ինստիտուտի (ԱՄՆ) Համատիրությունների բարեփոխումների գծով խորհրդատու։
  • 2003-2004 թթ. - Օրենսդրության կատարելագործմանը և տարածմանն օժանդակող բարեգործական հիմնադրամի տնօրեն։
  • 2004 թ. ապրիլի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[1]։
  • 2008 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար[3]։
  • 2015 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2015 թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[4]։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. «ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.