Գագիկ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Դավթի Անանյան
12 ապրիլի, 1962 - 27 դեկտեմբերի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մեծշեն, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Մատաղիս
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Arzhakh Martakan khach 2.jpg

Գագիկ Անանյան (12 ապրիլի, 1962, Մեծշեն, Մարտակերտի շրջան - 27 դեկտեմբերի, 1993, Մատաղիս), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Անանյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 12-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղում։ 1979-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ այնուհետև՝ Ստեփանակերտ քաղաքի վարորդական դասընթացները։ 1981 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ։ Ծառայել է խորհրդային բանակի՝ Էջմիածնում տեղակայված ստորաբաժանումում, եղել է տանկի մեխանիկ-վարորդ։ Զորացրվելուց հետո որպես վարորդ աշխատել է գյուղի տնտեսությունում։ 1990 թ. անդամագրվել է Վլ. Բալայանի ջոկատին։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի և ամենուր ցուցաբերել խիզախություն։ Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 27-ին Մատաղիս գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Մեծշենի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]