Ջուրջուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբում։ 2007 թվականիհունվարին պայմանագիր է ստորագրել «Օցելուլ» ակումբի հետ։ Հաջող ելույթների շարքից հետո նա 2007 թվականիօգոստոսին տեղափոխվել է Կազան քաղաքը ներկայացնող «Ռուբին» ակումբ[3]։ Ռուսական Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել սեպտեմբերի 1-ին՝ 23-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղի 61-րդ րոպեին փոխարինելով Անսար Այպովաին[4]։ 2008 թվականի հունվարին Ջուրջուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձել է «Օցելուլ»[5]։ Նույն տարվա մայիսին նա վերադարձել է «Ռուբին»։ 2009 թվականի հունվարին նա կրկին ստորագրել է լիարժեք պայմանագիր «Օցելուլ» ակումբի հետ՝ այնտեղ խաղալով մինչև 2014 թվականը։ 2014/2015 մրցաշրջանում նա խաղացել է Իսրայելի «Մակաբի» (Նետանյա) ակումբի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Կոնկրադիյա» (Կյաժենա) ակումբում։ 2016 թվականին նա կրկին վերադարձել է «Ունիվերսիտատյա (Կլուժ)» ակումբ։