Գաալ (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաալ
Ծնվել էօգոստոսի 7, 1975(1975-08-07) (48 տարեկան)
Սանֆյոր, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]
Երկիր Նորվեգիա
ԺանրերԲլեք մետալ և էմբիենտ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, դերասան, վոկալիստ և նկարիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
ԱնդամակցությունGod Seed, Gorgoroth, Թրելդոմ, Գաալսկագ և Գաալս Վիրդ
 Gaahl Վիքիպահեստում

Քրիստիան Էյվինդ Էսպեդալ (նորվ.՝ Kristian Eivind Espedal, առավել հայտնի է Գաալ (Gaahl) բեմական կեղծանվամբ, օգոստոսի 7, 1975(1975-08-07), Սանֆյոր, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]), նորվեգացի երաժիշտ, 1998-2009 թվականներին Gorgoroth բլեք մետալ խմբի վոկալիստը, տարբեր երաժշտական նածագծերի հիմնադիր և անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Trelldom[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Գաալը մեկ այլ բլեք մետալ երաժշտի հետ հիմնում է Trelldom խումբը։ 1994 թվականին երաժիշտները թողարկում են առաջին դեմո ձայնագրությունը, իսկ մեկ տարի անց՝ Til Evighet… դեբյուտային ալբոմը՝ Head Not Found լեյբլով։ 1998 թվականին Hammerheart Records-ով թողարկում են երկրորդ ալբոմը՝ Til et Annet…[2]։

Gorgoroth[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Գաալը դառնում է Gorgoroth-ի վոկալիստը։ Destroyer ալբոմում նա կատարում է գլխավոր ստեղծագործույթունը, իսկ հետագա երեք ալբոմներում Գաալը տեքստերի հիմնական հեղինակն էր։ 1998—2000 թվականներին ձայնագրվում էր նաև Gaahlskagg և Sigfader նախագծերում։ Վերջին երկու խմբերի երկրորդ անդամը Gorgoroth-ի սեսիոն կիթառահար Սկագն էր (Ստիան Լեգրեյդ), Sigfader-ի հարվածայինների վրաԿվիտրաֆն էր (Էյնար Սելվիկ)։

2001 թվականին Գաալը մեղավոր է ճանաչվում մի տղամարդու դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ և դատապարտվում մեկ տարի ազատազրկման և 158 հազար նորվեգական կրոն դրամական պատժի՝ ի պգուտ տուժածի։ Դատական գործի վարույթի ժամանակ դատավորը Գաալի գործողությունները որակում է որպես ծայրաստիճան դաժան և չպատճառաբանված[3]։ Երաժշտի բանտարկության մասին լուրից հետո խումբը ստիպբած է լինում հետաձգել Twilight of the Idols ալբոմի ձայնագրման աշխատանքների ընթացքը (թողարկվում է 2003 թվականին)[4]։ 2004 թվականի մայիսին Գաալը մեղադրվում է ևս մի հանցագործության մեջ․ 41-ամյա տղամարդու դաժան ծեծ։ Դեպքը տեղի էր ունեցել 2002 թվականի փետրվարին։ Տուժածը պնդում էր, որ Գաալը սպառնացել է զոհաբերել և խմել իր արյունը։ 2005 թվականի փետրվարին բողոքարկումներից հետո նախկին 18-ի փոխարեն սահմանվում է 14 ամսվա ազատազրկում, իսկ տուժածի փոխհատուցումը 100 000 կրոնի փոխարեն դառնում է 190 000[3][4]։ Գաալն այնուամենայնիվ բանտում անց է կացնում 9 ամիս՝ 2006 թվականի մայիսից մինչև 2007 թվականի հունվար[5]։

Գաալը փոքրիկ հարցազրույց է տալիս 2005 թվականին նկարահանված Metal: A Headbanger’s Journey վավերագրական ֆիլմում։ Նա պատմում է 1990-ական թվականներին Նորվեգիայում տարածված հակաքրիստոնեական ակցիաների, եկեղեցիներ այրելու և նմանատիպ այլ բաների մասին, ներկայացնում իր կարծիքը սատանիզմի մասին։ Ֆիլմի հեղինակ Սեմ Դանի հարցին, թե ինչ գաղափարախոսություն է կանգնած Gorgoroth-ի երգերի հետևում, Գաալը պատասխանում է․«Սատանա»։

2007 թվականի աշնանից Նորվեգիայի պատենտային գրասենյակում սկսվում է Gorgoroth խմբի անվան իրավունքների հետ կապված վեճը։ Սկզբում պատենտային բյուրոն որոշում է կայացնում հօգուտ խմբի բասիստ Քինգ օվ Հելլի և Գաալի[6], բայց ավելի ուշ Ինֆերնուսին հաջողվում է դատական ճանապարհով իր անունով ձևակերպել խմբի անվան և ապրանքային նշանի օրինական սեթականատիրոջ իրավունքը[7]։ Դրանից հետո Գաալն ու Քինգը հայտարարում են God Seed (Ad Majorem Sathanas Gloriam-ի երգի անունով) խմբի հիմնադրման մասին[8]։

God Seed[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլին տված հարցազրույցներից մեկում Քինգ օվ Հելլը հաստատում է, որ խմբի երաժշտական նյութն արդեն պատրաստ է, սակայն Գաալը դեռ չի գրել երգերի տեքստերն ու չի ձայնագրել վոկալային հատվածները[9]։ Ամռանը God Seed-ը ելույթներ է ունենում երկու փառատոններում, որոնց ժամանակ կատարում է Gorgoroth-ի այդ պահի դրությամբ վերջին երկու ալբոմների ստեղծագործություններից։ Նույն թվականի օգոստոսին հայտնի է դառնում, որ Գաալը հեռանում է God Seed-ից և առհասարակ լքում է մետալ երաժշտության ասպարեզը, բայց շարունակում է Trelldom նախագիծը[10][11]։ Քինգ օվ Հելլը God Seed է հրավիրում նոր վոկալիստ Շագրաթին և խումբը վերանվանում Ov Hell։

Wardruna[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Գաալը որպես բեք վոկալիստ աշխատում է Wardruna նորվեգական ֆոլկ խմբում, որի առաջնորդը Gorgoroth-ում և Sigfader-ում Գաալի նախկին գործընկեր Էյնար Սելվիկն է։

Gaahls Wyrd[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Գաալը վերադառնում է God Seed և խմբի հետ ձայնագրում I Begin ալբոմը, որը թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 30-ին Indie Recordings լեյբլով։ Գրախոս Pitchfork-ը ալբոմը բնութագրել է, որպես նորվեգական բլեք մետալի ավանդույթներից դուրս և սթոուներ մետալին ու քրաութ ռոքին «իրենց տեղը ցույց տվող» գործ[12]։ 2015 թվականի սեպտեմբերին God Seed-ը հանդես է գալիս իր վերջին համերգով, որից հետո նույն ամսվա մեջ Գաալը հայտարարում է իր նոր խմբի՝ Gaahls Wyrd-ի հիմնադրման մասին[13]։

Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաալն իրեն համարում է սկանդինավյան շամանիզմի հետևորդ[14][15]։ ОGorgoroth-ի երգերում սատանիստական սիմվոլիզմի կիրառումը բացատրում է քրիստոնեության դեմ իր թշնամանքը ի ցույց դնելու ցանկությամբ[14]։ 2005 թվականին նկարահանված «Մետալիստի ճանապարհորդությունը» վավերագրական ֆիլմում Գաալը իր աջակցությունն է հայտնում 1990-ական թվականներին Նորվեգիայի հակաքրիստոնեականների և մասնավորապես բլեք մետալիստների շրջանում տարածված եկեղեցիներ այրելու ակցիային։

Պատանեկության շրջանում Գաալը մոտ էր ուլտրաաջ նորվեգական խմբավորումներին։ 2008 թվականին «Rock Hard»-ին տված հարցազրույցում նա բացատրում է, որ դրանց մասնակցում էր ոչ թե քաղաքական հայացքների համար, այլ քանի որ «ինքնապաշտպանության համար անհրաժեշտ էր հայտարարել այս կամ այն խմբի անդամ լինելու մասին։ Կարծում եմ իմ և իմ բոլոր ընկերների դեպքում ամեն ինչ հենց այսպես էր, չնայած նրանցից շատերը այժմ բավականին ռադիկալ քաղաքական խմբավորումների անդամներ են»[16]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Գաալը մոդելային գործակալ Դան Դե Վերոյի հետ մասնակցում է կանանց հագուստի հավաքածուի ստեղծմանը, իսկ ինքը՝ Դե Վերոն հարցազրույցում ասում է, որ իրենց մոտ «մտերմիկ հարաբերություններն են»[17]։ Նույն թվականին «Rock Hard»-ի նոյեմբեր ամսի համարում հրապարակված հարցազրույցում Գաալը խոստովանել է, որ նույնասեռական է[16]։

2010 թվականի փետրվարին Գաալը ստանում է Bergen Gay Galla ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակը։ Նա դառնում է «տարվա նույնասեռականը» (Homosexual Of The Year) Նորվեգիայում ԼԳԲՏ համայնքի զարգացման մեջ իր ներդրման համար[18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Խումբ Գրառում
1994 Disappearing of the Burning Moon (դեմո) Trelldom
1995 Til Evighet Trelldom
1998 Til et Annet Trelldom
1998 Destroyer Gorgoroth վոկալ "Destroyer"-ում
1999 Sigfaders hevner (դեմո) Sigfader
1999 Split With Stormfront Gaahlskagg
2000 Erotic Funeral Gaahlskagg
2000 Incipit Satan Gorgoroth
2003 Twilight of the Idols Gorgoroth
2006 Ad Majorem Sathanas Gloriam Gorgoroth
2006 Secht Secht լրացուցիչ վոկալ[19]
2007 Til Minne Trelldom
2008 Black Mass Krakow 2004 Gorgoroth լայվ ձայնագրություն 2004 թվականի փետրվարից
2008 True Norwegian Black Metal – Live in Grieghallen Gorgoroth
2009 Runaljóð - gap var Ginnunga[20][21] Wardruna
2009 Skandinavisk misantropi Skitliv լրացուցիչ վոկալ "Hollow Devotion"[22]
2012 Live at Wacken God Seed լայվ ձայնագրույթուն Wacken Open Air-ից, Օգոստոս, 2008 թ․
2012 I Begin God Seed
2013 Runaljóð - Yggdrasil[20][21] Wardruna

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005՝ [Մետալիստի ճանապարհորդույթունը (վավերագրական ֆիլմ)
  • 2007՝ Իսկական նորվեգական բլեք մետալ (վավերագրական ֆիլմ)
  • 2012՝ Փախուստ (դրամա)՝ որպես "Գրիմ"

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Trelldom». Musicdetector. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  3. 3,0 3,1 «GORGOROTH Singer Sentenced To 14 Months In Prison». Blabbermouth. 22 փետրվարի, 2005. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Sharpe-Young, G. «Gorgoroth». Musicdetector. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  5. «Gorgoroth's Gaahl Released from Prison». Metalundeground.com. 8 հունվարի, 2007. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  6. «Gaahl-ն ու King-ը ստանում են Gorgoroth-ի անվան ու ապրանքային նշանի օրինական իրավունքը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «INFERNUS Claims Victory In GORGOROTH Name Dispute». Blabbermouth.net. 10 մարտի, 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 10 ապրիլի, 2009-ին.
  8. «Former GORGOROTH Members Launch GOD SEED». Blabbermouth.net. 23 մարտի, 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 10 ապրիլի, 2009-ին.
  9. «King Ov Hell Discusses New Band God Seed». MetalUnderground. 21 ապրիլի, 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  10. «GOD SEED schon wieder Geschichte?». bloodchamber.de. 14 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  11. «GAAHL On Decision To Retire From Metal: 'For Me, It's Not Heartfelt Anymore'». Blabbermouth.net. 20 օգոստոսի, 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  12. Currin, G. (23 հոկտեմբերի, 2012). «I Begin». Pitchfork. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  13. Selzer, J. (29 սեպտեմբերի, 2015). «-Gaahl announces his new band and debut show». teamrock.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  14. 14,0 14,1 «Gorgoroth interview». Tartarean Desire. 7 հոկտեմբերի, 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  15. Fisher, J. (30 օգոստոսի, 2007). «Trelldom Interview With Gaahl». The Gauntlet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. 16,0 16,1 «GORGOROTH Frontman Opens Up About His Sexual Orientation: 'I've Never Made Any Secret About It'». Blabbermouth.net. 29 հոկտեմբերի, 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 30 հոկտեմբերի, 2008-ին.
  17. «GORGOROTH Frontman Had 'Close Relationship' With Norwegian Modeling Agent DAN DEVERO». Blabbermouth.net. 24 июля 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 30 октября 2008-ին.
  18. Gaahl на сайте Hitkiller.com
  19. «Heavymetal.no - Interview with Dirge Rep». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  20. 20,0 20,1 Wardruna Official website - News
  21. 21,0 21,1 «Blabbermouth.net - WARDRUNA Signs With INDIE RECORDINGS - Oct. 27, 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  22. «- Blabbermouth.net - MANIAC's SKITLIV Signs With SEASON OF MIST - Apr. 4, 2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]