Բրոսնո վիշապ
Բրոսնո վիշապ (հայտնի նաև որպես Բրոսնյա անունով), հրեշ, որը բնակվում է Բրոսնո լճում, Անդրեապոլի մոտ՝ Ռուսաստանի արևմուտքում։ Այն նկարագրվում է որպես վիշապ կամ դինոզավր և մի շարք տարածաշրջանային առասպելների ու լեգենդների առարկա է, որոնցից մի քանիսը սկիզբ են առել դեռևս 13-րդ դարում[1]։
Տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ մարդիկ Բրոսնոյի վիշապին թերահավատորեն են մոտենում և կարծում են, որ հնարավոր է այն հսկայական գայլաձուկ է կամ կուղբի մուտանտ։ Մյուսները կարծում են, որ դրանք պարզապես վայրի խոզերի և եղջերուների խմբերն են, որոնք ժամանակ առ ժամանակ անցնում են լճով։ Մի քանի գիտական վարկածներ կան Բրոսնյային վերաբերող։ Դրանցից մեկը կոչվում է գազային վարկած, որը պնդում է, որ երբ հիդրոգեն սուլֆիդը բարձրանում է լճի երես, լիճը սկսում է եռալ և եռալու ընթացքում այն նմանվում է վիշապի գլխի։ Բայց սուլֆիդի քանակը պետք է բավականաչափ շատ լինի, որպեսզի ստացվի այդպիսի արդյունք։ Մյուս վարկածը պնդում է, որ Բրոսնո լճում հրաբուխ կա, որը ժամանակ առ ժամանակ ժայթքումներ է անում լճի մակերեսին։ Հայտնի է, որ լճի հատակային մասերում կան մի քանի ճեղքեր, որոնք թույլ չեն տալիս պարզել նրա խորությունն ու ուղղությունը։ Չի բացառվում նաև, որ հրաբխի խառնարանը գտնվում է հենց այդ ճեղքերից մեկում։ Սա բացատրում է թե ինչու հրաբուխը, որը եթե իրականում գոյություն ունի, դեռևս չի հայտաբերվել։ Ձկնորսներն ասում են, որ Բրոսնո լճի ստորջրյա աշխարհը ունի մի քանի կառուցվածքային մակարդակներ։
Լճում հնարավոր է ժամանակ առ ժամանակ գտնել բուրբոթ և դեղին պերկես։ Օրինակ ծովատառեխ կարելի է գտնել Տվեր մարզի Պենո շրջանում։ Շատերին տարօրինակ է թվում, որ ծովային ձկնատեսակները առհասարակ կարող են ապրել լճում։ Բրոսնոյի երևույթը կարելի է բացատրել նաև ֆիզիկական տեսանկյունից։ Հսկայական ձկների խմբերը լույսի բեկման միջոցով իրենց արտացոլումն են գցում ջրի մակերեսին և այդպիսով թողնում ստորաքարշ գլխի պատկեր։ Ֆիզիկոսներն ասում են, որ նման պատկերներն առաջանում են շոգ եղանակին, և իրոք բոլոր վկաները պատմել են այդ պատրանքների մասին ամռանը։ Այնուամենայնիվ, Բրոսնո վիշապի առեղծվաշը դեռևս մնում է չբացահայտված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուրերը մի տարօրինակ, հսկա արարածի մասին Բրոսնյա լճում արդեն մի քանի դար է, ինչ գոյություն ունեն։ Լեգենդներից մեկը պատմում է, որ Բրոսնյա հրեշը մահու չափ վախեցրել է թաթար-մոնղոլական բանակին, որը ղեկավարում էր Նովգորոդը 13-րդ դարում։ Բաթու Խանը հրամայել է զինվորներին այլևս չհանգստանալ լճի ափերին։ Այնուամենայնիվ, երբ ձիերը ջուր են խմել լճից, հսկայական արարածները դուրս են եկել ջրից և սկսել են հոշոտել ձիերին ու զինվորներին։ Բաթու Խանի զորքը այնքան վախեցած էր, որ փախել է հետ և այդպիսով Նովգորոդը փրկվել է։ Հին լեգենդները պատմում են «Հսկայական բերան»-ի մասին, որը կերել է ձկնորսներին։ Իսկ քրոնիկները պատմում են ավազե լեռան մասին, որը երբեմն հայտնվում է լճի մակերեսին։ Մեկ այլ լեգենդի համաձայն, Վարյագները ցանկացել են թաքցնել գողացված գանձերը Բրոսնո լճում։ Երբ նրանք մոտեցել են լճի փոքրիկ կղզյակին, վիշապը վերևից մոտեցել է կղզուն ու կուլ տվել այն։ Պատմում են, որ 18-րդ և 19-րդ դարերում հսկայական արարածը ամեն երեկո բարձրանում էր ջրի մակերես, սակայն անմիջապես անհետանում էր, երբ մարդիկ էին մոտենում լճին։ Ասում են, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հրեշը կուլ է տվել գերմանական ուղղաթիռ։ Այսօր շատ վկաներ կան, որոնք ասում են, թե տեսել են ինչպես է Բրոսնյա վիշապը քայլում ջրում։ Տեղացիները պատմում են, որ հրեշը շուռ է տալիս բոլոր նավերը։ Այն կապ ունի նաև մարդկանց անհետացման հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vorotyntseva, Sofya (2004-01-20) Loch Ness Monster Has a Relative in Russian Province, Pravda