Բրիտանա-հայկական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանա-հայկական կոմիտե
British Armenian Committee
Տեսակ հասարակական կազմակերպություն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված 1915
Լուծարված 1923

Բրիտանա-հայկական կոմիտե (անգլ.՝ British Armenian Committee), հասարակական-քաղաքական կազմակերպություն Մեծ Բրիտանիայում 1915-1923 թվականներին։ Նախագահն էր Ուիլյամսը։ Կոմիտեի կազմում էին բրիտանական խորհրդարանի և կառավարության անդամներ, Մեծ Բրիտանիայի հասարակական և քաղաքական նշանավոր գործիչներ Նոել և Հարոլդ Բաքսթոնները, Սեսիլը, Ջեյմս Բրայսը, Առնոլդ Թոյնբին և ուրիշներ։ Բրիտանա-հայկական կոմիտեի հիմնական գործունեությունն էր հանդիպումների և զրույցների կազմակերպումը անգլիական կառավարության անդամների, պետական այլ հիմնարկների ղեկավարների հետ, խորհրդարանում հայկական հարցի քննարկումներին մասնակցելը, Հայաստանի և հայ ժողովրդի կացության մասին նյութեր և հոդվածներ հրապարակելը, ինչպես նաև հայ ժողովրդին օգնելու համար միջոցների հանգանակումը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png