Բրիենց լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Բրիենց լիճ
Կոորդինատներ

Բրիենց լիճ (գերմ.՝ Brienzersee), լիճ Շվեյցարիայի Բեռն կանտոնում, Ալպերից դեպի հյուսիս։ Ունի շուրջ 14 կիլոմետր երկարություն (8,7 մղոն), 2.8 կիլոմետր լայնություն (1,7 մղոն) և 260 մետր (850 ֆտ) առավելագույն խորություն։ Լճի մակերեսը 29,8 քառակուսի կիլոմետր է (11,5 քմ), որը 564 մետր (1.850 ֆտ) բարձր է ծովի մակարդակից։ Սնվում է, ի թիվս այլոց, Աարե գետով արևելյան հատվածում, իսկ հարավային ափում՝ Գիեսբախ և Լյութզին գետերով։ Լիճը սնվում է նաև ծովի մակարդակից 4,274 մետր (14,022 ft) բարձրության վրա գտնվող Ֆինստերանխորն լեռնագագաթի սառցադաշտերից[1]։

Բրիենց գյուղը, որից լիճն ստացել է իր անվանումը, գտնվում է նրա հյուսիսային ափին։ Արևմուտքում լիճը սահմանափակվում է Բյոդելի կոչվող ցամաքային հատվածով, որն այն տարանջատում է հարևան Թուն լճից: Բյոնիգեն գյուղն զբաղեցնում է Բյոդելիի հատվածը, համեմատաբար խոշոր առողջարանային Ինտերլակեն քաղաքը գտնվում է երկու լճերի միջև, Իզելտվալդ գյուղը տեղակայված է հարավային ափին, իսկ Ռինգգենբերգ, Նիդեռիդ-բայ-Ինտերլակեն և Օբերւդ-ամ-Բրիենցերզե գյուղերը գտնվում են հյուսիսային ափին[1][2][3]։

Լիճն աղքատ է սննդարար նյութերով, հետևաբար, ձկնորսությունը շատ զարգացած չէ։ Այնուամենայնիվ, 2001 թվականին 10 000 կգ ձուկ են որսացել[փա՞ստ]։

1839 թվականից լճով անցնում են ուղևորատար նավեր, և ներկայումս դրանց թիվը հինգն է։ Նավերը ղեկավարվում են BLS AG շվեդական երկաթուղային ընկերության կողմից և կապում են Ինտերլակեն Օսթ երկաթուղային կայարանը Բրիենցի ու լճին հարակից մյուս բնկավայրերի հետ։ Նավերը նաև միացնում են Գիեսբախբահն ֆունիկուլյորը, որը բարձրանում է մինչև հանրահայտ Գիեսբախ ջրվեժը[4][5]։

Լճի հյուսիսային ափով անցնում է Բրյունիգ երկաթուղին, իսկ հարավային ափով՝ A8 մայրուղին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Cite map Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ZH8000Version1%0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2.  This article incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Brienz, Lake of»։ Encyclopædia Britannica 4 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 562 
  3. «Lake Brienz»։ MySwitzerland.com։ Switzerland Tourism։ Վերցված է 2013-01-03 
  4. «History of navigation on Lakes Thun and Brienz»։ BLS AG։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-15-ին։ Վերցված է 2012-12-13 
  5. «BLS Schiffahrt - Our fleet»։ BLS AG։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2012-12-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]