Բրենդա Էնն Սփենսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդա Էնն Սփենսեր
Պատկեր
Ի ծնե անունԲրենդա Էնն Սփենսեր
Ծննդյան ամսաթիվ1962 թվականի ապրիլի 3
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Սան Դիեգո շրջան (Կալիֆոռնիա)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Պատիժցմահ ազատազրկում՝ 20 տարի անց ներում խնդրելու իրավունքով
Սպանություն
Զոհերի թիվ2
Վիրավորների թիվ9
Սպանության շրջանՍան Դիեգո շրջան (Կալիֆոռնիա)
Սպանության եղանակհրաձգութուն
Զենք22 տրամաչափի ինքնաձիգ
ԴրդապատճառԻնձ դուր չեն գալիս երկուշաբթիները (անգլ.՝ I Don’t Like Mondays)

Բրենդա Էնն Սփենսեր (անգլ.՝ Brenda Ann Spencer, ապրիլի 3, 1962(1962-04-03), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի մարդասպան, ով կրակ է բացել Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա) գտնվող Քլիվլենդի հիմնական դպրոցի աշակերտների վրա։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մանուկ հասակից Բրենդան հետաքրքվել է զենքերով և բռնությունների մասին պատմություններով։ 1978 թվականի Սուրբ Ծննդին հայրը նրան նվիրում է 22 տրամաչափի ինքնաձիգ՝ օպտիկական նշանակետով և 500 փամփուշտներով։ Հարևանների խոսքերով՝ Բրենդան փոքրիկ գողություններ էր կատարում, հետաքրքրվում թմրանյութերով և փախչում դասերից։ Համադասարանցիները հիշում էին, որ հրաձգությունից մեկ շաբաթ առաջ Բրենդան նրանց ասել է, որ ուզում է այնպիսի մի մեծ բան, որ հայտնվի հեռուստատեսությունում։

Հրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի հունվարի 29-ին տասնվեցամյա Բրենդան իր տան պատուհանից երեսունվեց կրակոց է արձակել դպրոցի մոտ կանգնած երեխաների վրա։ Երեխաներից ութը և մեկ ոստիկան վիրավորվել էին։ Մեծահասակներից երկուսը մահացել էին (Բարթոն Ռեգգը և Մայքլ Շուարը)՝ փորձելով փրկել դպրոցականներին։ Դրանից հետո Բրենդան շրջափակվեց տանը և շուրջ յոթ ժամ դուրս չեկավ։ Ի վերջո նա հանձնվեց։ Երբ նրան հարցրել էին՝ ինչու է արել այդպիսի բան, պատասխանել է. «Ինձ դուր չեն գալիս երկուշաբթիները (անգլ.՝ I Don’t Like Mondays)»: Սենյակի զննումից հետո ոստիկանությունը գտավ միայն գարեջրի ու վիսկիի դատարկ շշեր, սակայն, իրենց խոսքերով, Սփենսերը հրաձգության ժամանակ արկոհոլի ազդեցության տակ չէր։

Ես պարզապես սկսեցի կրակել, ահա և վերջ։ Ես դա արել եմ ուղղակի, հաճույքի համար։ Պարզապես ես չեմ սիրում երկուշաբթիները։ Իսկ այդպես գոնե ինչ-որ զբաղմունք կլիներ։ Ոչ ոք չի սիրում երկուշաբթիները[1][2] :

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր հանցագործության համար տասնվեցամյա Բրենդային դատեցին ինչպես մեծահասակի։ Նա իրեն մեղավոր է ճանաչել երկու սպանության և զինված հարձակման համար՝ ստանալով ցմահ ազատազրկում և 20 տարի անց ներում խնդրելու իրավունք։ Չորս անգամ մերժել են նրա՝ պայմանական ազատման խնդրանքը։ Հաջորդ անգամ նա կարող է դիմել 2019 թվականին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին Սփենսերը պնդում էր, որ եղել է թմրանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, իսկ 2001-ին ասել է, որ հոր կողմից ենթարկել է ընտանեկան բռնության. նա ծեծել է աղջկան և բռնություն կիրառել։ Սակայն այս տարբերակները դժվար թե կարելի է ճիշտ համարել
  • Իռլանդական «The Boomtown Rats» խումբը գրել է «I Don’t Like Mondays» երգը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I Don't Like Mondays» (անգլերեն) — www.songfacts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Существуют другие версии её высказывания («…Because mondays are always so boring» и др)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]