Բրեկոնի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրեկոնի տաճար
Brecon Cathedral (5726564531).jpg
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՏեղագրությունԲրեկոն
Դավանանքանգլիկանություն
ԹեմDiocese of Swansea and Brecon?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրվածմոտ. 1230[1]
Կոորդինատներ: 51°57′4.6800001000121″ հս․ լ. 3°23′30.5520001″ ամ. ե. / 51.951300000027778481° հս․. լ. 3.391820000028° ավ. ե. / 51.951300000027778481; 3.391820000028[2]
breconcathedral.org.uk

Բրեկոնի տաճար (անգլ.՝ Brecon Cathedral), Սուոնսի և Բրեկոնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին Բրեկոն քաղաքում (Ուելս), Սուոնսի և Բրեկոնի եպիսկոպոսի նստավայրը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի պատմությունը սկսվում է 1093 թվականին, երբ Վիլհելմ Նվաճողի զարմիկը՝ Բեռնարդ դե Նեֆմարշը, սկսում է վերակառուցել իր կողմից վերջերս նվաճված Բրիխեյնիոգի մայրաքաղաքը։ Այդ տարի նա Բաթլյան աբբայության միաբան ոմն Ռոջերին է նվիրաբերում Հովհաննես Աստվածաբանին նվիրված եկեղեցի, որտեղ բենեդիկտյանները հիմնադրում են Բրեկոնի աբբայությունը։ Հայտնի է, որ 1172 թվականին այդ համայնքի արքիդիակոնը եղել է Գիրալդ Կամբրիացին[3]։

Մինչ օրս պահպանվել են 11-րդ դարի տաճարի մնացորդները, սակայն տաճարի համալիրի շինությունների հիմնական մասը վերաբերում են 13-14-րդ դարերին։ Տաճարի արևմտյան մասում պահպանվել են «կելտական եկեղեցու» ժամանակներին վերաբերող փայտե փորագրության հատվածներ։ Բրեկոնի տաճարում նաև պահպանում է Ուելսում նավթի լամպերի համար նախատեսված ամենամեծ քարը[4]։

15-րդ դարում և 16-րդ դարի սկզբում տաճարը ծառայել է որպես ուխտագնացության հայտնի վայր, հիմնականում նավը բաժանող ոսկեզօծ խաչաձև միջնորմի շնորհիվ։ Միջնապատը չի պահպանվել, սակայն նրան ժամանակակից պոեզիայում մի քանի կարճ հիշատակումներ են եղել, որոնք հայտնում են, որ այն եղել է տպավորիչ ու գեղեցիկ տեսարան։ Դրա չափերի մասին կարելի է դատել ամբիոնի վերևում և հակառակ պատի վրա մնացած դռների բացվածքների, որոնց միջոցով ելք է բացվել դեպի միջնապատի վերին մասը, ինչպես նաև քարե նեցուկների հիման վրա, որոնց վրա միջնապատն ամրացել է[4]։

1538 թվականին վանքերի փակման ժամանակ Բրեկոնի վանքը փրկվել է շնորհիվ այն բանի, որ վերածվել է բրեկոնի ծխական եկեղեցու, և այդ կարգավիճակով այն ծառայել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Բացի այդ, տաճարին կից Հարվարդի մատուռը ծառայել է որպես Հարավային Ուելսի սահմանապահների գնդի մատուռ, որտեղ պահվում են նաև Իզանդլվանի մարտում աչքի ընկած 1-ին գումարտակի թագավորական դրոշակները[3]։

1920 թվականին Ուելսում եկեղեցու ապապետականացման և առանձնացման ժամանակ տաճարը ներառվել է Սուոնսի և Բրեկոնի նորաստեղծ թեմում, իսկ 1923 թվականից ստացել է մայր տաճարի կարգավիճակ։

Վերջին տարիներին տաճարի տարածքում գտնվող որոշ շենքեր վերածվել են թեմական կենտրոնի, ցուցասրահի, ինչպես նաև խանութի և ռեստորանի ուխտավորների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 British Listed Buildings Online
  2. National Heritage List for England
  3. 3,0 3,1 «Brecon Cathedral» (անգլերեն)։ Red Dragon of Wales։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-15 
  4. 4,0 4,1 «Brecon Cathedral» (անգլերեն)։ Brecon Town Council։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]