Բջիջների և հյուսվածքների կուլտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բջիջների և հյուսվածքների կուլտուրա, բջիջների և հյուսվածքների կուլտուրան հարմար մոդել է բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, բջջաբանության, գենետիկայի և բուսական վիրուսաբանության բնագավառներում հետազոտություններ կատարելու համար։

Բույսերի բջիջների արհեստականորեն հարուցված բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի բջիջների արհեստականորեն հարուցված բաժանումը բուսական հյուսվածքների մեկուսացված կտորներում կամ բույսերի ամբողջ օրգաններում (փոշանոթներ, սերմնաբողբոջներ)։ Մեթոդի ուսումնասիրությունն ավարտվել է գիտնականներ Ֆ. Ուայթի (Ֆրանսիա) և Ռ. Գոտրեի (Ամերիկա) աշխատանքներով, այնուհետև մանրամասն մշակել է ամերիկացի գիտնական Ֆ. Ստյուարդը (1954–1958)։

Կատարվում է հատուկ կուլտիվարարներում, ապակե անոթներում, փորձանոթներում՝ արհեստական սննդի միջավայրերում՝ որոշակի ջերմաստիճանի և լուսավորվածության պայմաններում։ Աճեցման պայմանները փոխելով՝ հնարավոր է պահպանել բջիջների անկազմակերպ բազմացումը (տևական պատվաստման աճեցում)՝ բջջային կենսազանգվածի մեծ քանակություններ ստեղծելու և դրանից տնտեսական բարձրարժեք մթերքներ ստանալու համար,կամ հարուցել ամբողջ բույսի զարգացմանը նպաստող կենսընթացներ։ Վերջինը հնարավորություն է տալիս բջիջների և հյուսվածքների կուլտուրաներն օգտագործել բուսաբուծության մեջ։ Կարտոֆիլի, բանջարեղենի, պտղահատապտղային, գեղազարդիչ բույսերի կլոնային միկրո բազմացումն ապահովում է բազմացման բարձր գործակից (բողբոջից կամ հյուսվածքի մ իմասից մինչև 10 մլն բույս), նաև լավացնում է ինչպես տնկանյութի, այնպես էլ վերջնական արտադրանքի որակը, քանի որ բացառում է վիրուսներով և մանրէներով վարակման հնարավորությունը։ Բջիջների և հյուսվածքների կուլտուրաի մեթոդով փոշանոթներից և միկրոսպորներից հապլոիդ բույսերի սերմնաբողբոջների ու սաղմերի աճեցումն արագացնում և հեշտացնում է ընտրասերման կենսընթացը։ Բջիջների և հյուսվածքների կուլտուրաի մեջ բջջային ճարտարագիտության մեթոդների (բջջային մակարդակով մուտագենեզ և ընտրասերում, մարմնի բջիջների հիբրիդացում, բուսային բջիջների մեջ գեների տեղափոխություն) կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել բույսերի փոփոխված ձևեր, դրանց հիմքի վրա արժեքավոր մշակաբույսերի աճեցման հեռանկար։ Մշակվել են մերիսթե ային հյուսվածքների կուլտուրաների պահպանման երկարատև (խիստ սառեցման պայմաններում) եղանակներ։

Կենդանիների կամ բջիջների և հյուսվածքների կուլտուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների կամ բջիջների և հյուսվածքների կուլտուրայի էքսպլանտացիան մեկուսացրած օրգանների կենսունակության պահպանման և արհեստական պայմաններում նրանց առանձնացված մասերի, հյուսվածքների կամ բջիջների պոպուլյացիաների (էքսպլանտատ) աճեցման եղանակ է։ Կախված էքսպլանտատների աճման և կենսաբանական առանձնահատկություններից, նաև պատրաստման եղանակներից՝ առանձնանում են բջիջների և հյուսվածքների կուլտուրայի մի քանի տարբերակներ։

Պլազմայի մակարդակում կուլտուրաներ պատրաստելու համար հյուսվածքը մանրացնում են (մինչև 1 մմ³ չափի) և դրանք տեղադրում արյան պլազմայի կաթիլում, ապա դնում ժամացույցի ապակու, փորձանոթի, Կարելիկամ Պետրիիթասի մեջ։ Այնուհետև ավելացնում են սաղմնային մզուք կամ հեղուկ սննդային միջավայր։ Էքսպլանտացված կտորի եզրերին առաջանում է աճման զոնա։

Միաշերտ կուլտուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաշերտ կուլտուրաները մեկուսացրած բջիջների պոպուլյացիաներ են՝ աճեցված միաշերտ թիթեղի տեսքով՝ ապակու կամ այլ նյութի վրա, ստանում են թրիպսինով հյուսվածքների ապա ագրեգացման միջոցով։ Դրանք ստորաբաժանվում են առաջնային բջիջների և հյուսվածքների կուլտուրաների։ Բջիջների և հյուսվածքների կուլտուրայի, բջիջների գծերի, կլոնային գծերի և շտամների։

Կախութային կուլտուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախութային կուլտուրաները (խորքայիններ) կենդանիների բջիջների պոպուլյացիաներ են, որոնք բազմանում են սննդային միջավայրում՝ ազատ կախութային վիճակում։ Աճեցման շրջանում կախույթը խառնում են՝ բջիջների միմյանց և անոթի պատին կպչելը կանխելու նպատակով։

Օրգանային կուլտուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանային կուլտուրաներն ինչ-որ չափով պահպանում են բջիջների հյուսվածքային փոխհարաբերությունները կենդանիների օրգաններում եղածի նման։ Օրգանների մանր կտորները տեղավորում են հեղուկ միջավայրում լողացող կամ պինդ միջավայրում սևեռված «լաստի» (հավի սաղմի դեղնուցապարկ, հատուկ տեսակի թուղթ, վիսկոզի, մանրանցքավոր զտիչներեն) վրա։

Գոյատևման հյուսվածքների կուլտուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյատևման հյուսվածքների կուլտուրաները, օրգանային հյուսվածքների տարատեսակ, որոնց օրգանների կտորների կախույթը սննդարար միջավայրում աճեցնում են՝ անընդհատ խառնելով և օդավորելով։

Կուլտուրաներն օրգանիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլտուրաներն օրգանիզմում եղանակով կենդանու օրգանիզմում (օրինակ՝ աչքի առաջային խցիկում, որովայնի խոռոչում կամ մաշկի տակ տեղադրված կոլորիդային պարկիկներում) աճեցնում են աուտո, հոմո կամ հետերոտրանսպլանտատներ։

Բջիջների և հյուսվածքների կուլտուրան փորձարարական կենսաբանության կարևորագույն եղանակներից է, այն լայնորեն կիրառվում է վիրուսաբանության, բակտերիաբանության, իմունաբանության, սաղմնաբանության, բջջաբանության, գենետիկայի և այլ բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։