Բուտ (ճարտարապետ)
Բուտ | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Բուտ (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), միջնադարյան հայ ճարտարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուտը ստեղծագործել է իշխան Ջալալ Օրբելյանի տիրույթում, նրա և կնոջ՝ Իվանե Զաքարյանի դուստր Գոնցայի պատվերով, վանահայր Կիրակոս վարդապետի ղեկավարությամբ 1301 թվականին կառուցել է Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին (Հայաստանի Արարատի մարզում՝ լքյալ Զինջիրլու գյուղի մոտ՝ Ուրծի լեռների հյուսիսային փեշին՝ Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում) Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ Ա. Բարխուդարյանի՝ նաև անթվական ու անստորագիր մյուս բոլոր շենքերը՝ տապանատունը, բրգանման եկեղեցի - «զանգակատունը»՝ «իրար խիստ նման»։
Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու գլանաձև թմբուկի չորս կողմերի վրա բացվող լուսամուտների կողքերին կան արձանագիր-գրիչ Տիրացուի և ճարտ. Բուտի (ԲՏ-Բուտ, Տհ ՅՇ - Տիրացու յիշեցէք) անունների՝ զարդաքանդակներին փոխարինող սղում-զարդագրերը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86_%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D4%BC%D4%BB%D5%90_%D5%80%D5%88%D5%8E%D5%80%D4%B1%D5%86%D5%86%D5%88%D5%92_%D5%8D._%D4%BF%D4%B1%D5%90%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F_%283%29.jpg/220px-%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86_%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D4%BC%D4%BB%D5%90_%D5%80%D5%88%D5%8E%D5%80%D4%B1%D5%86%D5%86%D5%88%D5%92_%D5%8D._%D4%BF%D4%B1%D5%90%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F_%283%29.jpg)
Եկեղեցու միակ՝ արևմտյան շքամուտքի ճակատակալ քարին Սարգիս Վարդապետ Նկարչի բարձրարվեստ քանդակներն են։
Եկեղեցու ներսում, հարավային պատին հպված կիսասյան արևմտյան երեսին, Բուտի անունն է՝ «ժրաջան աշխատող» համարումով, հինգ տող արձանագրությամբ[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ Ա քարգործ վարպետներ, Երևան, 1963, Էջ 101-103։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 616)։ ![]() |