Բունոստոմոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բունոստոմոզ, որոճողների հելմինթոզային հիվանդություն, որի հարուցիչներն են Bunostomum trigonocepalum (ոչխարների և այծերի) և B.phlebotomum (առավելապես՝ խոշոր ողջերավոր կենդանիների) նեմատոդներն են, որոնք մակաբուծվում են բարակ աղիներում։ Էգ նեմատոները ձվադրում են աղիներում, ձվերը կղանքի հետ արտաթորվում են արտաքին միջավայր, որտեղ ձվերից դուրս եկած թրթուրներն ինվազիոն փուլին են հասնում 3-7 օր անց։ Կենդանիները հաճախ վարակվում են մաշկի միջոցով թրթուրներիներ թափանցման, ինչպես նաև կերի և ջրի հետ դրանք կուլ տալու ժամանակ։ Կլինիկական ախտանշաններն արտահայտվում են միայն մատղաշների մոտ (հյուծում, զարգացման հապաղում, լուծ, սակավարյունություն, ենթակրծքի և ծնոտատակի տարածության այտուց, հորթերի՝ լիզախտ)։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրադիտումով՝ լարվոսկոպիայով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենոթիազին, քառաքլորածխածին, նիլվերմ, պանակուր, մորանտելտարտրատ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների մաշկի և մաքրության պահպանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։