Բույսերի քլորոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջողնային քլորոզով տերև

Քլորոզ բույսերի, հիվանդություն, որի դեպքում խախտվում է քլորոֆիլի առաջացումը տերևներում և նվազում ֆոտոսինթեզի ակտիվությունը։

Բնորոշ նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևների վաղաժամ դեղնումը և տերևաթափը, մանրատերևայնությունը, ընձյուղների գագաթային չորացումը, ակտիվ արմատների մահացումը և այլն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հիվանդանում են պտղահատապտղատու և դեկորատիվ բույսերը։ Տարբերում են քլորոզ բույսերի 2 տեսակ,

  • վարակական՝ հարուցվում է վիրուսներով (ծխախոտի գագաթային, մորենու քլորոզ), սնկերով և այլն,
  • ոչ վարակական կամ ֆունկցիոնալ՝ առաջանում է կլիմայական ու հողային անբարենպաստ պայմանների, մշակության տեխնոլոգիայի խախտումների հետևանքով

Կարբոնատային հողերում, որտեղ երկաթը գտնվում է անլուծելի, բույսերի համար անմատչելի վիճակում, մեծ մասամբ տարածված է երկաթի քլորոզը։ Հանդիպում են նաև ցինկային, մագնեզիումային և այլ քլորոզներ։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային և օրգանական պարարտանյութեր, կարբոնատային հողերի թթվայնացում, այգիների միջշարքերի մուլչացում և ճմապատում, վարակի փոխանցող վնասատուների ոչնչացում։ Ոչ վարակական հիվանդության դեպքում կիրառվում է արմատային կամ արտարմատային սնուցում՝ անհրաժեշտ միկրոտարրերի լուծելի միացություններով։ Վարակականի դեպքում հիվանդացած բույսերը հեռացնում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։