Արտարմատային սնուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտարմատային սնուցում, մշակաբույսերի ցողումը հանքային պարարտանյութերի լուծույթներով։ Հիմնված է բույսերի կանաչ տերևների մակերեսով և ցողունով սննդանյութերը յուրացնելու ունակության վրա։ Ցողումից հետո սննդանյութերը թափանցում են հյուսվածքներ և այլ օրգաններ, ինչպես պարարտանյութերը հող ներմուծելու դեպքում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտարմատային սնուցումն արդյունավետ է վեգետացիայի 2-րդ կեսին, երբ բույսերն առաջացրել են բավարար քանակությամբ վերգետնյա կանաչ զանգված։

Հացաբույսերի արտարմատային սնուցումն ազոտական պարարտանյութերով (միզանյութի 1–2%-անոց լուծույթով) կաթնային հասունության փուլում բերքատվությունն ավելանում է 1,5–3 ց/հա-ով, սպիտակուցի պարունակությունը՝ 0,7–3 %-ով։

Շաքարի ճակնդեղի արտարմատային սնուցումը 1–3%-անոց կալիումի քլորիդով և սուպերֆոսֆատով բերքահավաքից 3–4 շաբաթ առաջ, նպաստում է տերևներից դեպի արմատներ շաքարների հոսքին, որի շնորհիվ բարձրանում է արմատապտուղների շաքարայնությունը (մինչև 1%) և բերքատվությունը։

Բամբակենու արտարմատային սնուցման արդյունքում արագանում է բամբակաթելի հասունացումը։

Առվույտի և երեքնուկի համար բարենպաստ են միկրոտարրերով (բոր և մոլիբդեն) արտարմատային սնուցումները։

Արտարմատային սնուցման համար օգտագործում են անձրևացնող մեքենաներ և սարքեր, օդանավեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։