Բույսերի վնասատուների և հիվանդությունների զարգացման կանխատեսումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի վնասատուների և հիվանդությունների զարգացման կանխատեսումներ, բույսերի հիվանդությունների հարուցիչների և վնասատուների երևան գալու և զարգացումների գիտական կանխատեսումներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասատուների տեսակների և դրանց զուգակցությունների տարածվածության միջին մակարդակը բնորոշող բազմամյա կանխատեսումներն անհրաժեշտ են բույսերի պաշտպանության ծառայությունն ավելի կատարելագործելու և գիտական աշխատանքների պլանավորումը հիմնավորելու համար։ Կանխատեսումները կազմելիս հաշվի են առնում վնասատու միջատների ու դրանց զուգակցությունների թվաքանակն ու տարածվածությունը երկրի տարբեր գոտիներում դրանցից առավել վտանգավորների բնական օջախների բռնկման և անկման թվաքանակի պարբերականությունը, այս կամ այն վնասատուի տարածվածության և գյուղատնտեսական արտադրության զարգացման միջև կապը, տվյալ գոտում վնասատուների որոշակի տեսակի տարածվածության աստիճանը՝ կախված դրանց բնական օջախների առկայությունից և տարաբնակեցման հնարավորություններից (կուտակապահպանման տեղերը կարող են փոխվել հողի մշակման և բարելավման նոր համակարգի ներդրման կամ ցանքային մակերեսների կառուցվածքի փոփոխման հետևանքով և այլն), մշակաբույսերի ընտրասերման զարգացումն ու նոր՝ ավելի կայուն սորտերի տարածումը, բույսերի պաշտպանության մեթոդների հետագա կատարելագործման կոնկրետ ուղղությունները։ Մեկ տարվա կամ տարեշրջանի համար կանխատեսումը բնութագրում է վնասատու միջատների տեսակների սպասվող տեղաբաշխումը, պոպուլ յացիաների թվաքանակն ու դրանց վնասակարությունն առանձին շրջաններում ու գոտիներում կամ տվյալ տեսակի թվաքանակի ու փուլային բաշխվածության միջինից շեղման աստիճանը հաջորդ տարում (տարեշրջանում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։