Բույսերի հավելյալ օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանածինի (Bryophyllum) տերևի ատամիկներում գոյացած հավելյալ բողբոջներ։

Բույսերի հավելյալ օրգաններ, բույսերի ադվենտիվ օրգաններ, բողբոջներ, արմատ և այլ օրգաններ, որոնք գոյանում են բույսի այն մասերում, որտեղ սովորաբար չեն լինում։ Ընդհանրապես հավելյալ օրգաններ առաջանում են հասուն օրգանների պարենքիմում (պերիցիկլ, արմատի և ցողունի ֆլոեմա, տերևի պարենքիմ)։ Հավելյալ բողբոջները հաճախ գոյանում են ոչ թե տերևածոցերում և ցողունի գագաթում, այլ միջհանգույցների, արմատների կամ տերևների, հավելյալ արմատների ցողունի կամ տերևի վրա։

Որոշ բույսերի, օրինակ՝ կենդանածինի (Bryophyllum) հավելյալ բողբոջներն առաջանում են տերևի ատամիկներում, ապա անջատվում են որպես ինքնուրույն բույսեր։ Բույսերի հավելյալ օրգանները ունեն կարևոր կենսաբանական նշանակություն (օրինակ՝ հավելյալ օրգանի գոյացումը մեծացնում է արմատային համակարգը և գլխավոր արմատի վնասման դեպքում փոխարինում է նրան)։ Բույսերի հավելյալ օրգանները նաև վեգետատիվ բազմացման հնարավորություն է տալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 268