Բույսերի գոնջություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոնջություն, բույսերի հիվանդություն, որն առաջանում է առավելապես սնկերով, երբեմն՝ բակտերիաներով վարակվելիս։ Ախտահարվում են բույսի մակերեսային հյուսվածքները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրսևորվում է կուտիկուլայի կամ բարակամաշկի թեփոտումով, բծերի, խոցերի, պալարիկների կամ գորտնուկների առաջացմամբ։ Հիվանդանում են շատ մշակաբույսեր։ Առավել տարածված են խնձորենու և տանձենու, կարտոֆիլի, ցիտրուսայինների գոնջություն։ Խնձորենու և տանձենու գոնջության հարուցիչները Uenturia inaequalis և V. pirina սնկերն են։ Ախտահարվում են հիմնականում տերևները և պտուղները, տանձենու՝ նաև շիվերը։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն սորտերի օգտագործում. հանգստի և վեգետացիայի շրջանում՝ ծառերի սրսկում սնկասպաններով։ Կարտոֆիլի գոնջություն հարուցում են ակտինոմիցետների տարբեր տեսակները (սովորական գոնջության հարուցիչները՝ Actinomyces scabies, A. tricolor և այլն) և փոշապատ գոնջության (Spongospora subteranea), արծաթափայլ (Spondylocladium atrovirens), պալարավոր՝ օոսպորոզ (Oospora pustulans), սև՝ ռիզոկտոնիոզ (Rhizoctonia solani) սնկերը։ Ախտահարվում են պալարները։

Պայքարի միջոցառումները, սնկասպաններով ցանքաշրջանառություն, կայուն սորտերի օգտագործում, առողջ կամ սնկասպաններով վարակազերծած պալարների սածիլում։ Ցիտրուսայինների գոնջություն (գորտնուկավորություն) հանդիպում է կիտրոնենու և նարնջենու վրա։ Հարուցիչը Sphaceloma favecetti սունկն է։ Ախտահարում է մատղաշ տերևները, չփայտացած շիվերը, պտուղները։

Պայքարի միջոցառումները, բույսի ախտահարված մասերի հեռացում և այրում, մինչև վեգետացիայի սկիզբը սնկասպաններով մշակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։