Բուխարևի գործվածքեղենի խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բուխարևի գործվածքեղենի խանութ
Bukharev shop 002.jpg
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Ճարտարապետական ոճաղյուսային ոճ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Բուխարևի գործվածքեղենի խանութ (ռուս.՝ Мануфактурный магазин Бухарева), ճարտարապետական հուշարձան Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում:

Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի դեկտեմբերի 31-ի № 535 որոշմամբ շինությանը շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ[1]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի պատմական կենտրոնի առևտրային թաղամասում, Լենինի փողոցում (նախկինում` Բոլշայա Մոսկովսկայա փողոց): Հյուրանոցի շենքի հետ միասին համարվում է առևտրի շենքերի համայնապատկերի մի մասը[2]:

Որմնաքարե հիմքով աղյուսե միահարկ շենքի հիմնական մասը հարավային ճակատն է: Տանիքը գալարավուն է` փայտե գերաններից: Շենքի նախագիծն իրենից ներկայացնում է ձգված ուղղանկյուն հյուսիս-հարավ առանցքի վրա, փողոցին ուղղահայաց: Ճակատամասի կազմը սիմետրիկ է: Կենտրոնական առանցքն առանձնացնում և ապահովում է լայն դռնախորշը, իսկ պատի վերին մասում` փոքրիկ ձեղնահարկը: Դռների երկու կողմերում կան երկու բարձր պատուհաններ, որոնց որմնախորշերը զարդարված են ցիլինդրավոր աղյուսե տարրերով: Ստորին մասում բարձրաքանդակային քիվն է որմնասյուներով: Այս պատկերով քիվի պրոֆիլը տարածվում է դեպի արևելյան ճակատ: Արևելյան ճակատի կոմպոզիցիան ասիմետրիկ է, այն արտահայտված որմնասյունում բաժանվում է երկու անհավասար մասի: Լենինի փողոցին մոտ գտնվող մասում դեկորի տարրերը նույն են, ինչ հարավային ճակատում: Լենինի փողոցից հեռու` աջ կողմում դեկորի տարրերը պարզեցված են: Հյուսիսային և արևմտյան ճակատները զուրկ են դեկորներից և որմնախորշերից[2]:

Նախնական նախագծում շենքը ունեցել է երեք մուտք, մեկը փողոցի կողմից, երկուսը արևելյան ճակատից, ներկայումս մուտքերը տեղակայված են արևելյան և արևմտյան ճակատներից, բայց հյուսիսային ճակատից լրացուցիչ մուտք է բացված: Լայնակի կտրվածով պատը ուղղանկյուն պլանը բաժանում է երկու անհավասար մասերի, որոնք իրար հետ միացվում են որմնախորշով[2]:

Բուխարևի գործվածքեղենի խանութը համարվում է 19-րդ դարի «աղյուսային ոճի» առևտրական նշանակության համապարփակ կառույցի մոդել: Շինության կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ռեստավրացիոն աշխատանքներ չեն իրականացվել[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Решение № 535 Исполнительного комитета Свердловского областного Совета народных депутатов от 31 декабря 1987 года» (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-30 
  2. 2,0 2,1 2,2 2,3 С. Гаврилова։ «Формирование архитектурного облика Каменского Завода»։ history-kamensk.ru (ռուսերեն)։ Каменск-Уральский. Страницы истории։ Վերցված է 2018-05-04