Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ![]() |
Աշխարհ | Ռումինիա |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1911 |
Կառուցման ավարտ | 1915, սեպտեմբերի 8 |
![]() ![]() |
|
44°26′18″ հս․ լ. 26°06′47″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Բուխարեստում, Ռումինիա։ Եկեղեցին կառուցվել է Strada Armenasca (Հայկական փողոց) և Strada Carol I (Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում։ Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին՝ Բըրըթիա (Եղբայրություն), կառուցել են 1581-1629 թվականներին, այն հավասարապես ծառայել է ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին։ Երբ 1638 թվականին այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մեկ այլ՝ փայտե եկեղեցի։ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվել է 1911-1915 թվականներին նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով[1]։
Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը։ Եկեղեցին անվանվել է Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով։ Այդ ժամանակ հայ գաղութի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար է տրամադրել եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910 թվականի մարտին, մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին։ Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911 թվականին, եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունն ավարտվում է 1914 թվականին։ Եկեղեցու օծումը կատարվել է 1915 թվականի սեպտեմբեր 8-ին՝ ձեռամբ բուլղարահայերի հոգևոր առաջնոր Տեր Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանի[2]։
Եկեղեցու դիզայնը հիշեցնում է Էջմիածնի Մայր տաճարը։ Աշխատանքներն ավարտվել են 1915 թվականի սեպտեմբերին։ Բակում շրջակա համալիրը ներառում է եպիսկոպոսական նստավայր, գրադարան, թեմական թանգարան, մշակութային կենտրոն, մանկապարտեզ և Ռումինիայի հայերի միության կենտրոնական գրասենյակը[3]։
Եկեղեցին, նրա գրադարանը և Անդրանիկի արձանը, Ռումինիայի մշակույթի և կրոնի հարցերի նախարարության կողմից ընդգրկված է որպես պատմական հուշարձան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արտաքին տեսք
-
Ինտերիեր
-
Մշակույթի կենտրոնի մուտքը
-
Հայոց ցեղասպանության հիշատակի խաչքար
-
Անդրանիկի կիսանդրին
-
-
-
-
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-01
- ↑ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրության 99-ամյակը
- ↑ Neculai Ionescu-Ghinea and Lucia Stoica, Enciclopedia lăcașurilor de cult din București, vol. I, pp. 98-9. Bucharest: Editura Universalia, 2005, 978-973-772-212-6