Բուժակ (հանդես)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժակ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուժակ, բժշկական և առողջապահական ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1917-1919 թվականներին, Փրովիդենսում և Բոստոնում։ Տնօրեն-խմբագիր՝ Ա. Տեր-Մարկոսյան։ Տպագրել է հոդվածներ մարդու կազմախոսության և բնախոսության մասին, շարադրել առանձին հիվանդությունների ծագումն ու զարգացման ընթացքը։ Բուժակը առաջարկել է ԱՄՆ-ում ստեղծել Հայ բժիշկների միություն, որը մամուլի միջոցով և լսարաններում պետք է պրոպագանդեր բժշկական կարգապահություն, ծանոթացներ առողջապահական գիտելիքների հետ։