Բուենո Սանտյագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուենո Սանտյագո
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1998(1998-11-09)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Սանտյագո Իգնասիո Բուենո Սկիուտո (իսպ.՝ Santiago Ignacio Bueno Sciutto, նոյեմբերի 9, 1998(1998-11-09)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի պաշտպան։

Սանտյագոյի ավագ եղբայրը՝ Գաստոն Բուենոն, ևս ֆուտբոլիստ է։ Սանտյագոն ֆոտբոլային մարզիչ Գուստավո Բուենոյի զարմիկը և ֆուտբոլիստ Գոնսալո Բուենոյի խորթ եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոն «Պենյարոլ» մայրաքաղաքային ֆուտբոլային ակումբի սան է։ 2016 թվականին հավաքների նախընտրական փուլից հետո Սանտյագոն ներառվել է հիմնական խմբի հայտում, բայց այդպես էլ նրա կազմում նորամուտ չի ունեցել։

2017 թվականի հունվարին Բուենոն երկուսուկես տարով պայմանագիր է ստորագրել իսպանական «Բարսելոնա»–ի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է մեկ միլիոն եվրո։ «Պենյարոլ»-ը որպես բոնուս կարող էր ստանալ լրացուցիչ հինգ միլիոն եվրո խաղացողի կատալոնական ակումբում հաջող ելույթի դեպքում, նաև՝ 20% խաղացողի ապագայում հավանական վաճառքի հասույթից[2][3]։ Բուենոն ուղարկվել է «Պորտու», սակայն նրա կազմում պաշտոնական մրցախաղերում այդպես էլ չի մասնակցել[4]։ Չկարողանալով հաստատվել «Բարսենոլա»-ում՝ Բուենոն 2018 թվականի հունվարի վերջին վարձույթով տեղափոխվել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Պերալադա» ակումբ, որտեղ խաղացել է 12 մրցախաղ։ 2018 թվականի օգոստոսին նա կրկին ուղարկվել է «Պերլադա»՝ 2018/19 մրցաշրջանի համար[5], որի ընթացքում խաղացել է 29 մրցախաղ և խփել՝ 2 գոլ։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Բուենոն խզել է պայմանագիրը «Բարսենոլա»-ի հետ[4]։

2019 թվականի օգոստոսի 19-ին Բուենոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ժիրոնա ՖԱ, որի հետ պայմանագիր է կնքել 5 տարով[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին Բուենոն «Ուրուգվայի մինչև 17 տարեկանների պատանիների հավաքականի» կազմում մասնակցել է Պարագվայում Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել է Բոլիվյաի[7], Չիլիի[8], Կոլումբիայի[9], Բրազիլիայի[10], Պարագվայի[11], 2 անգամ Արգենտինայի[12][13] և Էկվադորի թիմերի դեմ մրցախաղերում[14]։

2017 թվականին Բուենոն Ուրուգվայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Եկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել Պերուի երիտասարդական հավաքականի[15], Բոլիվյաի երիտասարդական հավաքականի[16] և երկու անգամ Վենեսուելայի երիտասարդական հավաքականի թիմերի դեմ խաղերում[17][18]։

Նույն թվականի Բուենոն Հարավային Կորեայում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ նրա հավաքականը հասել է կիսաեզրափակիչ։ Մրցախաղում նա խաղացել է Իտալիայի[19], Ճապոնիայի[20], Հարավաֆրիկյան Հանրապետության[21], Սաուդյան Արաբիայի[22], Պորտուգալիայի[23] և Վենեսուելայի երիտասարդական հավաքականների թիմերի դեմ խաղերում[24]։ Պորտուգալացիների դեմ խաղում Սանտյագոն խփել է գոլ։

Ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայի ֆուտբոլի հավաքական (մինչև 20)

  • 2017 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական թիմերի միջև ֆուտբոլի առաջնության հաղթող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Barcelona oficializó la contratación del juvenil uruguayo Santiago Bueno» (իսպաներեն). Futbol.uy. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Conozca las cifras del traspaso del uruguayo Bueno al Barça» (իսպաներեն). Sport.es. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «España: Santiago Bueno rescindió su contrato con el Barcelona B luego de dos años» (իսպաներեն). Futbol.uy. 2019 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Oficial: Santi Bueno, otra vez del Barça B al Peralada» (իսպաներեն). Mundo Deportivo. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «España: Girona incorporó a Santiago Bueno como jugador libre tras dejar Barcelona» (իսպաներեն). Futbol.uy. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Уругвай (до 17) VS. Боливия (до 17) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7.
  8. «Уругвай (до 17) VS. Чили (до 17) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 13.
  9. «Уругвай (до 17) VS. Колумбия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 21.
  10. «Уругвай (до 17) VS. Бразилия (до 17) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 24.
  11. «Парагвай (до 17) VS. Уругвай (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 30.
  12. «Уругвай (до 17) VS. Аргентина (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 8.
  13. «Уругвай (до 17) VS. Аргентина (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 27.
  14. «Уругвай (до 17) VS. Эквадор (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 18.
  15. «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 26.
  16. «Уругвай (до 20) VS. Боливия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.
  17. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  18. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  19. «Италия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 21.
  20. «Уругвай (до 20) VS. Япония (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 24.
  21. «Уругвай (до 20) VS. ЮАР (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 27.
  22. «Уругвай (до 20) VS. Саудовская Аравия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 31.
  23. «Уругвай (до 20) VS. Португалия (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.
  24. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 8.