Բուենոս Այրեսի քաղաքապետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բուենոս Այրեսի քաղաքապետարան
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Բուենոս Այրեսի քաղաքապետարան (Արգենտինա)##
Բուենոս Այրեսի քաղաքապետարան (Արգենտինա)

Բուենոս Այրեսի քաղաքապետարան (իսպ.՝ Palacio Municipal de la Ciudad de Buenos Aires, կամ՝ Palacio de la Jefatura de Gobierno de la Ciudad de Buenos Aires), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային վարչակազմի նստավայրը։ Գտնվում է Plaza de Mayo-ի (Մայիսյան հրապարակի) վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին արգենտինյան դաշնային պետության ստեղծումը արտաքին առևտրի բումի և ներգաղթի ալիքի ազդակ դարձավ, որն իր հերթին հանգեցրեց մայրաքաղաքի բնակչության թվաքանակի կտրուկ աճի։ Ոստիկանության շենքի երկրորդ հարկում 1860 թվականից ի վեր տեղական իշխանությանը տրամադրված սենյակները այլևս չէին բավականացնում աշխատանքները բնականոն հունով կազմակերպելու համար, և 1890 թվականին քաղաքապետ Ֆրանսիսկո Բոլինիին լիազորվեց հոգ տանել քաղաքապետարանի առանձին շենք կառուցելու մասին։ Սակայն 1890 թվականի տնտեսական ճգնաժամը, որն այսօր հայտնի է 1890 թվականի խուճապ անունով, իր ազդեցությունը գործեց և ստիպեց կրճատել քաղաքապետարանի շենքի շինարարության համար նախատեսված ծախսերը, ըստ ամենայնի խնայել, տնտեսել միջոցները։ Այդ պատճառով էլ որոշվեց կառուցել համեմատաբար համեստ մի շինություն, ընդ որում՝ դարձյալ խնայողության նկատառումներից ելնելով՝ նախագծման աշխատանքների ղեկավարման գործը հանձնարարվեց հասարակական աշխատանքների փոխնախարարին, որն այդ գործը պիտի կատարեր գրեթե անվճար։ Բացի այդ, քաղաքապետարանի շենքի կառուցման համար օգտագործվեցին Avenida de Mayo-ի (Մայիսյան պողոտայի) կառուցման պատճառով քանդման ենթարկված մասնավոր մի տան շինանյութերն ու զարդատարրերը։

Շենքի շինարարությունն սկսվեց 1890 թվականի հունվարի 31-ին , ավարտվեց 1892 թվականի վերջերին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հաջորդ տարվա մարտին։ Կառուցման ծախսը կազմեց ընդամենը 150 հազար պեսո (2010 թվականի ապրիլի 8-ի դրությամբ՝ 29 հազար եվրո)։ Շենքի օգտագործելի մակերեսը կազմում էր 860 քառակուսի մետր, որը մի փոքր էր միայն ավելի ոստիկանության շենքում ունեցածից։ Լրացուցիչ տարածքի խնդիրը կարգավորվեց 1911 թվականին, երբ քաղաքապետարանը հնարավորություն ունեցավ գնելու հարևանությամբ գտնվող սեփական առանձնատունը՝ դրանով իսկ գրեթե կրկնակապատկելով իր տրամադրության տակ գտնվող աշխատասենյակային մակերեսը։ Քաղաքապետարանի այդ նոր մասնաշենքի արտաքին ձևավորումը նախագծվեց և իրականացվեց՝ նմանեցնելով հիմնական շենքին, այսինքն՝ դարձյալ կիրառվեցին ֆրանսիական ոճի կառուցատարրեր։ Այդ աշխատանքներն իրականացվեցին Bonneu Ibero, Parodi & Figini ընկերության կողմից և ավարտվեցին 1914 թվականին։

1988 թվականին քաղաքապետարանի մասնաշենքերի քանակն ավելացավ ևս մեկով. նախկինների հարևանությամբ շարք մտավ Casa de la Cultura-ն՝ Բուենոս Այրեսի մշակույթի տունը[1],, որը կից կառուցապատումներով միացվեց մյուս մասնաշենքերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուենոս Այրեսի քաղաքապետարան» հոդվածին։