Բորիս Մկրտչյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Բորիս Մկրտչյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 29, 1929 |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հուլիսի 20, 1999 (69 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Բորիս Միքայելի Մկրտչյան (հուլիսի 29, 1929, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 1999, Երևան, Հայաստան), հայ լրագրող, խմբագիր, վաստակավոր ժուռնալիստ (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Մկրտչյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 29-ին Ստեփանակերտում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1953 թվականից աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում, 1975-1991 թվականներին եղել է գլխավոր խմբագիր։ 1961-1975 թվականներին եղել է միութենական «Իզվեստիա», 1993-1999 թվականներին՝ «Պրավդա» թերթերի սեփական թղթակից Հայաստանում, միաժամանակ՝ «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) թերթի թղթակից և խորհրդատու։
Բորիս Մկրտչյանը մահացել է 1999 թվականի հուլիսի 20-ին Երևանում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |