Բորդեր Կոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորդեր Կոլի
BORDER COLLIE, Simaro Million Dollar Baby (24290879465) 2.jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Բորդեր Կոլի (անգլ.՝ border collie), շների ցեղատեսակ։ Բուծում են Շոտլանդիայի և Անգլիայի սահմանին: Այստեղից էլ border անվանումն է (անգլերենից թարգմանաբար՝ սահման)։ Պատկանում է հովվական ցեղատեսակներին, այն ի սկզբանե բուծվել է ոչխարների հետ աշխատելու համար, բայց հետագայում անասունների ցեղատեսակները հատկացվել են խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար: Համաձայն Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականների կողմից Ստենլի Կորենի ղեկավարության իրականացված հետազոտության՝ բորդեր կոլին բոլոր ցեղատեսակների ամենախելացի շունն է[1][2]։

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին մշակվել է ցեղատեսակի ստանդարտ և այդ շների աշխատանքի գնահատման համակարգ: «Բորդեր կոլի» անվամբ առաջին հվվաշանը գրանցել է Ջեյմս Ռեյդը 1915 թվականին:

Բորդեր կոլին բավականին հին ցեղատեսակ է, որը գոյություն է ունեցել 1570 թվականներին: Այս շներին ի սկզբանե կոչել են աշխատանքային կոլի, ավանդական կոլի, անգլիական կոլի, ֆերմերական կոլի:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդեր Կոլին նրբագեղ, համաչափ մարմնակազմ ունի, կայուն և ուժեղ շուն է: Գլուխը գանգի մեջ չափավոր լայն է, առանց ակնառու ծոծրակային մազածածկույթի, դունչը կպչում է քթի մազարմատներին։ Քիթը սև է, թույլատրվում են շագանակագույն և կապույտ պիգմենտները բաց գունավորումներով շներին։ Քթանցքները բաց են: Այտոսկրերը հարթ են։ Ճակատի և մկանի երկարությունը միևնույնն է, ինչը ցեղատեսակի առանձնահատկությունն է[3]։

Բերդեր կոլի շուն բլու-մերլ գունավորումով

Մորթին կարող է լինել երկու տեսակի՝ միջին և կարճ երկարության։ Ամեն դեպքում, լավ զարգացած խիտ բրդատակի աղվամազ ունի, որը շատ լավ է պաշտպանում վատ եղանակից։ Գույնը կարող է տարբեր լինել, բայց սպիտակը չպետք է գերակշռի: Պոչը միջին երկարության է, ցածր է, ծայրը փոքր ինչ բարձրացված: Թաթերը օվալաձև են, մատները չափավոր կամարակապ:

Շարժումները թեթև և հեշտ են։ Գրեթե առանց թաթերը գետնից կտրելու, բորդեր կոլին, կարծես, գողություն է անում՝ միաժամանակ զարգացնելով մեծ արագություն:

Բրդե ծածկույթը երկու տեսակ է լինում՝ երկար և կարճ մազերով։ Երկու դեպքում էլ վերին մազածածկույթը հաստ է, միջին կոպիտ վիճակում, բրդատակի աղվամազը՝ փափուկ և խիտ: Բրդե ծածկույթի այսպիսի տեսակը պաշտպանում է շանը յուրաքանչյուր վատ եղանակից։ Շների բաշը կիսամերկ մորթիով է, «տաբատ» և «աղվեսի պոչ»: Մորթի քիչ է խունանում և գրեթե հոտ չի գալիս։

Մազերը պետք է կարճ լինեն գլխին, ականջներին, առջևի վերջույթներին ոտքերի և ոտնաթաթ:

Ցանկացած գույն թույլատրվում է առանց սահմանափակումների, բայց սպիտակը չպետք է գերակշռի:

Գանգը չափավոր երկարության է։ Դունչը կոպիտ է, չափավոր լայն։ Քթի մազարմատը սև, շագանակագույն կամ մուգ մոխրագույն է՝ կախված մազածածկույթի գույնից:

Աչքերը լայն բաժանված, օվալաձև, միջին չափսի, շագանակագույն են: Բացառությունները «merle» գենի դեպքերն են, երբ մեկ կամ երկու աչքը կարող են մասամբ կամ ամբողջովին կապույտ լինել: Աչքերի արտահայտությունը հանգիստ է, կտրուկ, ուշադիր:

Բորդեր Կոլին ցուցադրկան ուղղակեցվածքով

Ականջները միջին չափի են, բավականին լայն, կանգուն կամ կիսականգուն: Պարանոցը երկար, ուժեղ, մկանային է, մի փոքր կամարաձև և դեպի ուսերը լայնանում է:

Վեջույթները պինդ ոսկրերով, զուգահեռ: Թիակները թեք են, արմունկները սեղմվում են իրանին: Ազդրերը երկար են, ցնցված հոդերի անկյունները լավ են արտահայտված: Թաթերը օվալաջև են։ Մատները հավաքվում են գնդիկաջև, կամարակապ:

Մարմինը ատլետիկական է և երկարությամբ գերազանցում է վզակոթերը:

Մեջքը խորը և մկանային է, աճուկը հավաք է: Կողոսկրները կլորացված են, կրծքավանդակը՝ խորը և բավականին լայն:

Պոչը հասնում է ցնցված հոդին կամ ավելի ներքև, սահմանվում է ցածր, թրաձև, ծածկված հաստ մազածածկույթով: Հանգիստ վիճակում այն ​​կախված է, վերջում մի փոքր թեքված: Հուզված վիճակում այն ​​մի փոքր բարձրանում է, բայց ոչ մեջքի գծից վեր[4]։

Խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդեր կոլի

Բնավորությունը բուռն է, եռանդուն, շունը ընկալունակ է, հասկացող և խորաթափանց։ Այս ցեղի շները շատ խելացի են, բայց պահանջում են մշտական ​​ֆիզիկական և մտավոր բեռնվածություն: Անհրաժեշտ բեռնվածության բացակայության դեպքում նրանք հակված են ինքնաոչնչացման (կրծում են թաթերը, ուտում են պոչի վրայի մորթին) և գույքի վնասմանը (փչացնել իրերը, կրծում են խաղալիքները, պոկում են պաստառները և լինոլեումը): Շներին վարժեցնելու փորձ չունեցող, երեխա ունեցող ընտանիքների, պասիվ կենսակերպ վարող մարդկանց համար հարմար չեն այս ցեղատեսակի շները։ Ուղեկից շուն չէ, մեծ ուշադրություն է պահանջում, անընդհատ նոր հմտություններ է ուզում սովորել, հարմար չէ վանդակի կամ բակում պահելու համար[5]։

Բորդեր կոլիի հետ աշխատանք և սպերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդեր կոլին արածեցնում է ոչխարներին

Բորդեր կոլիի առաջնային առաքելությունը՝ ոչխարի արածեցումը, պահանջում էր բացառիկ պահանջում էր բացարձակ մտավոր հմտություններ, վերլուծողական մտածողություն, ֆիզիկական տոկունություն և ֆունկցիոնալ անատոմիա ունեցող շների ընտրություն: Մինչ օրս նրանք մնում են անփոխարինելի օգնականներ ամբողջ աշխարհի հովիվների համար, մանավանդ այն վայրերում, որտեղ արոտավայրերը տեղակայված են բլուրների վրա և բարդ տեղանքներում, ինչը անհնար է դարձնում մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների օգտագործումը՝ նախիրը կառավարելու համար:

Ըստ աշխատունակության հատկանիշների այս շների բազմադարյան ընտրությունը թույլ է տվել բորդեր կոլի ցեղատեսակի ներկայացուցիչներին լավագույն արդյունքներ ցուցաբերել նաև տարատեսակ սպորտաձևերում:: Բորդեր կոլին ամենատարածված և հաջողակ ցեղատեսակն է այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են արագաշարժությունը, հնազանդությունը, ֆրիզբին, ֆլայբոլը, ազատ ոճը (շների հետ պարելը) և այլն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Составлен рейтинг самых умных пород собак»։ bigmir)net։ 12 августа 2009։ Վերցված է 2009-09-05 
  2. «Dogs as Smart as 2-year-old Kids» (անգլերեն)։ LiveScience։ 8 августа 2009։ Վերցված է 2009-09-05 
  3. «Border Collie Dog Breed Information» (անգլերեն)։ American Kennel Club։ Վերցված է 2019-06-28 
  4. «Стандарт породы» 
  5. «Know The Border Collie Temperament and Don't Get Out Smarted»։ www.dogtemperament.com։ Վերցված է 2019-05-30 
  6. «Border Collie Dog Breed Information»։ American Kennel Club։ Վերցված է 2019-05-24