Բոսֆորի շրջափակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոսֆորի շրջափակում

Առաջին համաշխարհային պատերազմ
Black Sea Battleships.jpg
'Ռուսական Սևծովյան ռազմաճակատի զրահակիրների խումբ: Առաջինը՝ «Եվստաթեոս»'
Թվական 1915-1917
Վայր Սև ծով
Հակառակորդներ
War Ensign of Germany (1903-1918).svg Գերմանական կայսրություն
Կայսրական ռազմածովային ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Օսմանյան ռազմաճակատ
Naval Ensign of Russia.svg Ռուսական կայսրությունուն
Սևծովյան ռազմաճակատ
Հրամանատարներ
Կոնտր-ծովակալ
Վիլհելմ Սուշոն
Ծովակալներ
Անդրեյ Զբերգարդ
Ալեքսանդր Կոլչակ

Բոսֆորի շրջափակում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական Սևծովյան ռազմաճակատի կողմից իրականացված թուրքական ափի ծովային ընդհանուր շրջափակման բաղկացուցիչ մասը: Շրջափակումը իրագործվել է գծանավերով, հածանավերով, էսկադրային ականակիրներով և ստորջրյա նավակներով. շրջափակման նպատակն էր՝ կանխել նավերի տեղաշարժը Սև ծովից Մարմարի ծով և սեփական հաղորդակցական ուղիների պաշտպանությունը գերմանա-թուրքական ծովային ուժերի հարձակումներից:

Շրջափակման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին սկսված մշտական շրջափակումը ի սկզբանե իրականացվում էր նորագույն ստորջրյա «Մորժ» տիպի նավակներով: 1916 թվականին Բոսֆորի շրջափակումը նշանակալիորեն ուժեղացվեց, այդ թվում՝ նեղուցի մուտքի մոտ ավելի քան երկու հազար ականային արգելափակոցների միջոցով [1].

Aquote1.png Ականային զենքի, նավերի և ավիացիայի լայն կիրառմամբ Բոսֆորի կոմբինացված շրջափակումը այնքան արդյունավետ ստացվեց, որ հակառակորդը ստիպված եղավ հրաժարվել Զոնգուլդակի շրջանից Կոստանդնուպոլիս ածուխի տեղափոխումից և 1916 թվականի վերջին վառելիքի վերահաս ճգնաժամը լիկվիդացնելու նպատակով Կոստանդնուպոլիս ածուխ բերել Գերմանիայից՝ երկաթգծով: Բոսֆորի շրջակայքում տեղադրված ականների վրա թշնամին 10 ռազմական նավեր, 2 խոշոր տրանսպորտային միջոցներ և մեծաթիվ փոքր նավերի կորուստ ունեցավ[2]: Aquote2.png
Aquote1.png …Այնուհետև ես հետ վերադարձա Սևաստոպոլ և մի քանի օր անց արդեն լրջորեն ձեռնամուխ եղա Բոսֆորի ականապատմանը՝ ըստ հայտնի, արդեն մշակված պլանի: Ես այդ ժամանակ ինքս նավ էի բարձրանում, մենք Բոսֆորն այնպես էինք արգելափակել. սահմանվել էր անհրաժեշտ վերահսկողություն՝ մշտական հերթապահությամբ և ականակիրների հսկողությամբ՝ որպեսզի արկերը չոչնչացվեին և դուրս բերվեին, և որպեսզի անհրաժեշտության դեպքում արգելափակոցները կրկին ամրացվեին, մենք ի վերջո լիարժեք ապահովեցինք մեր ծովը թշնամական զինուժի հնարավոր հայտնվելուց: Սև ծովի վրա ամբողջ տրանսպորտը կայանված էր այնպես, ինչպես խաղաղ ժամանակ: Ականային արգելապատնեշները, կազմակերպված պարեկային ծառայությունը, ռադիոկապը հնարավորություն տվեցին սևծովյան ավազանը թշնամական հարձակումներից լիակատար անվտանգություն ապահովելու: Այս կերպ Սև ծովում հանգիստ իրավիճակ էր հաստատված, որը հնարավորություն տվեց ուժերն օգտագործելու ավելի լայնամասշտաբ բոսֆորյան օպերացիայի ժամանակ[3]:
- Ալեքսանդր Կոլչակ
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Флот в первой мировой войне — Т. 1. М., 1964.
  • Боевая летопись русского флота: Хроника важнейших событий военной истории русского флота с IX в. по 1917 г. — М.: Воениздат МВС СССР, 1948. — 492 с. / Под редакцией доктора военно-морских наук капитана 1 ранга Н. В. Новикова. // Академия Наук Союза ССР. Институт истории. Печатается по постановлению редакционно-издательского совета Академии Наук Союза ССР.
  • Новиков Н. Операции флота против берега на Черном море в 1914–1917 гг.. — третье издание. — Москва: Воениздат НКО СССР, 1937. — 264 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]