Բոնդինի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնդինի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի
Այգու կասկադ-շատրվանը
Տեսակայգի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍվերդլովսկի մարզ
ՏեղագրությունՆիժնի Տագիլ
Հիմնվել է1806
Բոնդինի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգիը գտնվում է Ռուսաստանում
Բոնդինի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի

Բոնդինի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի (ռուս.՝ Центральный парк культуры и отдыха имени А. П. Бондина, ռուս.՝ ЦПКиО им. А. П. Бондина), Նիժնի Տագիլ քաղաքի կենտրոնական այգին, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Լենինսկի շրջանի Տագիլ լճակի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագիլ լճափի այգին կառուցվել է 19-րդ դարի սկզբին, մոտ 1806 թվականին։ Սկզբում կոչվել է Տիրոջ այգի։ Այգին այնպես էր ներկառուցված, որ Նիկոլայ Նիկիտիչ Դեմիդովի տան հետ միասնական անսամբլ էր կազմում։ Տիրոջ այգին ջերմոցի հետ միասին պատկերված է Վասիլի Ռաևի «Տագիլ ձմռանը» նկարում։ Այդ ջերմոցում ձմռանն աճում էր վարունգ և անանաս։

1920-ական թվականներին այգում գործել է ամառային թատրոն։ Այստեղ հանդես են եկել տարբեր թատերախմբեր, ցուցադրվել են ֆիլմեր։ 1930-ական թվականներին այգում սկսեցին զանգվածային քաղաքային զբոսանքներ, այստեղ գործում էր ընթերցասրահ, ռեստորան, լճակում զբոսնելու համար վարձակալությամբ տրվում էին նավակներ, շաշկու և շախմատի սիրահարների համար կար սենյակ և մանկական տեխնիկական կայարան։ 1935 թվականի հունիսի 23-ին այգում հյուրընկալվել է Ուրալի կենդանաբանական այգին[1]։

1946 թվականի հուլիս 27-ին այգում բացվեց նիժնիտագիլցի գրող Ալեքսեյ Բոնդինին նվիրված հուշարձան (քանդակագործ՝ Մ. Պ. Կրամսկի)։ 1947 թվականի ապրիլի 1-ին քաղաքային այգին վերանվանվել է գրողի պատվին։ Այգում պահպանվել է տունը (Ալեքսեյ Բոնդինի գրական-հուշային թանգարան), որտեղ գրողն ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

1960-1970-ական թվականներին Բոնդինի անվան այգում գործել է ամառային կինոնթատրոն, մանկական խաղահրապարակ, պլանետարիում։

2000 թվականին Բոնդին այգում տեղադրվել են տագիլցի քանդակագործ Ալեքսանդր Իվանովի «Աշխատավոր մրջյունը» և «Ճպուռը» մետաղական քանդակները։ Բացվում են բազմաթիվ նոր զվարճահարմարանքներ։ 2012 թվականին այգու տարածքում գործել է մասնավոր կենդանաբանական այգի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Բոնդինի կիսանդրին զբոսայգում, նրա գերեզմանի տեղում

Այգին ձգվում է Տագիլ լճակի երկայնքով «Տագիլի Կրեմլից» (Տեղական պատմության թանգարանից) մինչև Նիժնի Տագիլի պետական կրկեսի և Ռուսական ուղղափառ եկեղեցու շենքի մոտ 1 կմ։ Այգու ամենալայն հատվածը մոտ 200 մետր է։ Այգին ունի 5 մուտք, մի քանի մեծ ու փոքր ծառուղիներ։ Արևմտյան մասը հիմնականում լորենիների, եղևնիների, կեչիների պուրակ է։ Այգու արևելյան մասում կան բազմաթիվ զվարճանքի վայրեր, մեծ անիվը, քանդակներ, կասկադ-շատրվան, ինչպես նաև գրող Ալեքսեյ Բոնդինի հուշարձանը և նրա տուն-թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сады и парки старого Тагила» (ռուսերեն). История Нижнего Тагила от основания до наших дней. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]