Նիժնի Տագիլի պետական կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիժնի Տագիլի պետական կրկես
Տեսակկրկեսի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ և Նիժնի Տագիլ
ՎայրՆիժնի Տագիլ
Առաջին հիշատակում1931
Հիմնադրված էապրիլի 6, 1975
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նիժնի Տագիլի պետական կրկես (ռուս.՝ Нижнетагильский государственный цирк), Նիժնի Տագիլ քաղաքի կրկեսը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Լենինսկի շրջանում, Տագիլ լճակի հյուսիսային ափին, Պերվոմայսկայա փողոցում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժնի Տագիլի կրկեսը մեծ գմբեթավոր շենք է, որն առանձնանում է խոշոր լայն դեկորատիվ «պսակ» ունեցող գմբեթով։ Շենքը երկհարկանի է, ունի 8 անկյունային ձև, երկայնքով օգտագործման համար (կենդանիների պահպանում, մարդկանց հանգիստ, վարչակակազմ)։ Հանդիսավոր մուտքը շենքի հիմնական մասում է և դուրս է գալիս կրկեսի դիմացի հրապարակը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Նիժնի Տագիլում կրկեսը հայտնվել է 1885 թվականի ամռանը, երբ քաղաքում ելույթներ էր ունենում Մ. Տրուցի ընտանեկան շապիտո կրկեսը։ Այլ կրկեսային թատերախմբերի մասին հիշատակվում է միայն 20-րդ դարի սկզբին, երբ քաղաքում գործում էին ժամանակավոր կրկեսները և Ֆ. Իզակոյի, Մ. Բորովսկու, Է. Ստրոկայի, Վ. Կոմուխինի շապիտո կրկեսները։

Հաստատուն կրկես Նիժնի Տագիլում հայտնվել է 1931 թվականին, երբ կառուցվել է կրկեսի շենքի կարկասը։ Շինարարությունը ղեկավարել է Բորիս Մուրատովը, ով երկար տարիներ եղել է կրկեսի առաջին տնօրենը։ Կրկեսի շենքը տաք էր, ինչը հնարավորություն էր տալիս ներկայացումներ ունենալ նաև ձմռանը։ Կրկեսի նոր շենքը նախագծել են ճարտարապետներ Ի. Շադրինը, Լ. Սեգալը, Դ. Լեոնտևը։ Այն նախատեսված է 2000 հանդիսատեսի համար։

Կրկեսի տնօրեններ են եղել Ֆ. Լեյցինգերը (1975-1978 թթ.), Է. Էրից-Պուխովը (1978-1984 թթ.), Ն. Բաշկիրը (1984 թվականից)։ Կրկեսում իրականացվում են ոչ միայն կրկեսային խմբերի ներկայացումները, այլ նաև էստրադայի աստղերի շոուներ։ Կրկեսին կից արտիստների համար գործում է հյուրանոց։

2017 թվականի սեպտեմբերի 23-ին, հիմնական նորոգումից հետո, կրկեսն իր դռներն է բացել հանդիսատեսի առջև «Բարև, կրկես» ծրագրով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Пудовкин (2013 թ․ նոյեմբերի 29). «О первом цирке в Тагиле» (ռուսերեն). Тагильский вариант. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]