Jump to content

Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019)
Ամսաթիվհունվարի 14 - հունվարի 17, 2019
ՎայրԶիմբաբվե Զիմբաբվե
ՊատճառՎառելիքի գնի 130%-ով թանկացումը
ՆպատակԳների բարձրացման չեղարկում
ՄեթոդՑույցեր, պիկետներ, համացանցային ակտիվություն
Կորուստներ
Զոհեր8[2][3]
Վիրավորներ172[1]
Ձերբակալվածներ600+[4]

Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019), բողոքի զանգվածային ցույցեր Զիմբաբվեում, որոնք սկսել են 2019 թվականի հունվարի 14-ին, երբ նախագահ Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը վառելիքի գինը բարձրացրեց 130%-ով։ Հազարավոր զիմբաբվեցիներ բողոքում էին գների բարձրացման, աղքատության մակարդակի ավելացման, տնտեսության վատ վիճակի և կենսամակարդակի իջեցման դեմ։ Կառավարությունը ցույցերին արձագանքեց համակարգված գործողություններով, որոնք հանգեցրին հարյուրավոր ձերբակալությունների և բազմաթիվ զոհերի[5][6]։ Երեք օր անց, հունվարի 17-ին գործարանները վերաբացվեցին և ցույցերը դադարեցին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին կառավարությունը ձևավորելուց հետո Մնանգագվան փորձելով բարելավել երկրի ֆինանսական և տնտեսական վիճակը` ձեռնարկել է մի շարք կոշտ տնտեսվարման քայլեր տնտեսության վերականգնման համար[7]։ 2018 թվականի հոկտեմբերին արտարժույթի պակասը հանգեցրեց խոշոր ձեռնարկությունների փակմանը և ներկրված ապրանքների, ներառյալ վառելիքի պակասին[8], ինչի հետևանքով էլ սկսեցին գործադուլներ[9][10]։

2019 թվականի հունվարի 12-ին Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը Զիմբաբվեի էներգետիկայի կառավարման գործակալության միջոցով հայտարարեց, որ երկրում կեսգիշերից հետո վառելիքի գինը կթանկանա մոտ երկու անգամ[11]։ Դիզելային վառելիքի գինը 1 լիտրի համար բարձրացավ 1,38 ԱՄՆ դոլարով` հասնելով 3,11 դոլար, իսկ բենզինի գինը բարձրացավ 1,43 դոլարով` դառնալով 3,31 դոլար, ինչը նշանակում է, որ վառելիքի գինը բարձրացավ ընդհանուր 130%-ով։ Այդ ժամանակ վառելիքի գինն ամենաբարձրն էր նաև աշխարհում։ Մնանգագվան հայտարարեց, որ գների բարձրացումը անհրաժեշտ է վառելիքի պակասի և ապօրինի առևտրի կրճատման համար։ Զիմբաբվեի արհմիությունների կոնգրեսը կոչ արեց եռօրյա գործադուլ անցկացնել գների բարձրացման դեմ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. UPDATE 2-Zimbabwe doctors treat 68 for gunshot wounds, police arrest hundreds
  2. «'Eight killed and 200 detained in Zimbabwe crackdown on fuel price protests' – Amnesty International». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 Zimbabwe military quells fuel price protests; several deaths
  4. Zimbabwe police arrest 600 in harsh crackdown on protests
  5. «Զիմբաբվեում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 170 մարդ վիրավորվել է».
  6. «LATEST: Zimbabwe groups say at least 12 killed in unrest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  7. Mnangagwa plans major policy shift
  8. Shops shut doors as Zimbabwe financial crisis deepens
  9. Fuel price shock! Zim's petrol price to more than double
  10. Letter from Africa: Despair, anger and anxiety in Zimbabwe's fuel queues
  11. «Protests follow massive Zimbabwe fuel price hike». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.