Բոլոր սրբերի տաճար (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոլոր սրբերի տաճար
Church of All Saints-Yekaterinburg.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Կոորդինատներ: 56°50′52.410000101211″ հս․ լ. 60°38′16.760000100393″ ավ. ե. / 56.84789166669477822° հս․. լ. 60.63798888891677308° ավ. ե. / 56.84789166669477822; 60.63798888891677308

Բոլոր սրբերի տաճար (ռուս.՝ Храм Всех Святых, Բոլոր Սրբերի եկեղեցի), ուղղափառ եկեղեցի Եկատերինբուրգի Միխայլովսկոե գերեզմանատանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 1886 թվականի հունիսի 8-ին, օծվել 1890 թվականի հունիսի 17-ին Եկատերինբուրգի եպիսկոպոս Պոլիկարպ Իրբիտսկու կողմից: Եկեղեցին կառուցվել է տեղացի առևտրականներ Ալեքսանդր Վոլկովի, Ֆյոդոր Միխայլովի և այլոց հանգանակությունների հաշվին: Ֆեոդոր Միխայլովի պատվին հասարակ ժողովուրդը գերեզմանոցը կոչեց Միխայլովյան[1]:

1918 թվականին եկեղեցին խիստ տուժեց հրդեհից: Վերականգնումը տևեց երկու տարի, որի ընթացքում տաճարը գեղազարդվեց հետաքրքիր որմնանկարներով: Այդ աշխատանքները իրականացվեցին Վիկտոր Վասնեցովի ղեկավարությամբ: .

Church of All Saints-Yekaterinburg Spring D.jpg

1941 թվականի մարտին եկեղեցին փակվեց և կրկին վերադարձվեց հավատացյալներին միայն 1944 թվականի հուլիսին: Հետպատերազմյան տարիներին եկեղեցին նորից նկարազարդվեց, նրան վերադարձվեց Սուրբ Երրորդության տաճարի պահպանված, փորագրված սրբապատկերները:

1961 թվականի օգոստոսի 25-ին Սվերդլովսկի մարզգործկոմի որոշմամբ եկեղեցու համայնքը հանվեց հաշվառումից և միացվեց Մայր տաճարի համայնքին: Եկեղեցին փակվեց ներքին հարդարանքը սրբապատկերներն ու նկարները թալանվեցին, իսկ զոհասեղանը խեղաթյուրվեց: 1965 թվականից եկեղեցու շենքում տեղակայվեց սգո ծառայության ծաղկի սրահը:

Եկեղեցու վերածնունդը սկսվեց 1990 թվականից, երբ Սվերդլովսկի և Կուրգանի արքեպիսկոպոս Մելխիսեդեկի կողմից օծվեց Բոլոր Սրբերի անունով վերականգնված եկեղեցու զոհասեղանը:

1997 թվականին եկեղեցուն կից ստեղծվեց գթության բաժին, որն իր գործունեությունը սկսեց եկեղեցու հարակից տարածքում գտնվող հարմարեցված ավտոտնակից: Մինչև այժմ բաժինը աջակցություն և օժանդակություն է ցուցաբերում բոլոր կարիքավոր և անապահով ընտանիքների երեխաներին, դատապարտյալներին և մանկատներին[2]:

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից սկսած զգալիորեն վերափոխվել է ոչ միայն եկեղեցին, այլև հարակից բակային տարածքը: Կառուցվեց Միքայել Հրեշտակապետի անվամբ Մկրտության տաճար, զանգակատուն սուրբ նահատակներ Գուրիայի, Սամոնի և Ավիվի անվամբ, կազմակերպվեց հոգևոր կենտրոն գթության բաժնով, եկեղեցական ծխական դպրոց և գրադարան:

Եկեղեցում կան երկու բավականին պաշտելի կերպարներ, Անձեռակերտ Փրկչի և Աստվածամոր, որոնք կոչվում են «Ամոքիր իմ տխրությունը»:

2011 թվականի մարտի 16-ին լրացավ Բոլոր սրբերի ծխական մանկական կիրակնօրյա դպրոցի 20-ամյակը: 2011 թվականի տվյալներով դպրոցում սովորել է հարյուր հիսուն երեխա սկսած յոթ տարեկանից, դասավանդել են 15 մանկավարժներ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]