Բոլոն լիճ
Կոորդինատներ | ||
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Մուրսկայի և Տորոցկոյի շրջաններ | |
Ավազանի մակերեսը | 338 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 4 մ | |
Բոլոն, լիճ Ռուսաստանում, Խաբարովսկի երկրամասի Ամուրսկի և Տրոիցկոյի շրջաններում, Միջին ամուրյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի մակերեսը 338 կմ2 է, խորությունը՝ մինչև 4 մ։ Տեղակայված է Ամուրի գետահովտում, գետի ձախ ափից ամենակարճ հեռավորությունը մոտ 10 կմ է։ Ամուրսկ քաղաքից հեռու է մոտավորապես 40 կմ։ Սնուցվում է ձյան հալոցքից և անձրևով։ Սիմմի, Հարփի և Սյումնյուր գետերը թափվում են այս լիճ։ Լճից սկիզբ է առնում է Սի[1] վտակը, որը թափվում է Ամուր գետի Սերեբրյաննի վտակ։ Վերջինս իր անունը ստացել է հարևանությամբ գտնվող Սոպկայում արծաթի հանքաքար գտնելու անհաջող փորձերից։
Լճում կան մի քանի կղզիներ, որոնցից երկուսը առավել ուշագրավ են՝ Յադասենը և Գյուդելգենը։
- Յադասեն կղզին, որը գտնվում է լճի կենտրոնում, հայտնի է որպես հնագույն հանգած հրաբուխ։ Կղզու վրա կան չժուրչժեն ցեղերի կրոնական շենքերի մնացորդներ։
- Գյուդելգեն կղզին ունի հրաբխային ծագում և ծածկված է անտառով։ Գտնվում է հյուսիսարևելյան ափի մոտ։
Յադասեն և Գյուդելգեն կղզիների մասին կան շատ նանայական լեգենդներ և ավանդույթներ։
Մնացած ցածրադիր կղզիները ավազատղմային են, կարող են հեշտությամբ ջրի տակ անցնել։
Լճի հարավային մասը հարում է Բոլոնյան պետական բնական արգելոցին, որը հիմնադրվել է 1998 թվականին։
1994 թվականին Բոլոն լիճը և Սելգոն ու Սիմմի գետաբերանները ներառվել են միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում, ըստ Ռամսարի համաժողովի որոշումների[2]։
Ամռան ամիսներին լճի ջուրը կարող է տաքանալ մինչև +30 °C:
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիի վտակի ձախ ափին, լճից երեք կմ հեռավորության վրա, գտնվում է Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Աչան նանայական գյուղը։
Հյուսիսային ափին Թեիսին բնակավայրն է, որտեղից սկսվում է Թեյիս կայարան տանող ճանապարհը։
Հյուսիսարևմտյան ափին (Սամնիրի ծով) գտնվում է Ժուեն գյուղը, որտեղից սկիզբ է առնում դեպի Բոլոն գյուղ և նույնանուն կայարան տանող ճանապարհը։
Ամուր գետի աջ ափին Սերեբրյաննի վտակի դիմաց գտնվում են Տրոիցկոյի շրջանի Մալմիժ և Վերխնի Ներգեն գյուղերը։
Սերեբրյաննի վտակի ափին, ենթադրաբար, գտնվել է Երոֆեյ Խաբարովի աչանյան բերդագյուղը (1651-1652 թվականներին)։
Նավարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը ծանծաղ է, հասանելի է միայն փոքր նավակների համար։
Մինչև 1990-ականների կեսերը ամռանը Ամուրսկից մինչև Աչան ազգային գյուղ իրականացվել են կանոնավոր ուղևորափոխադրումներ «Զարյա» ջերմանավի միջոցով։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի տարածքում ապրում են երկկենցաղների և սողունների 11 տեսակ, 179 տեսակ թռչուն և 40 տեսակ կաթնասուն։
Բոլոն լիճը հարուստ է ձկներով, այստեղ ապրում են 52 տեսակ ձուկ։
Լճի փոքր խորության և տաք ջրի պատճառով ամռանը ակտիվորեն զարգանում են ջրիմուռները։
Լճի ափերին տեղակայված ժայռերում ապրում են օձեր, այդ թվում՝ նաև թունավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Также употребляется название протока Болонь или Болоньская протока.
- ↑ Lake Bolon and the mouths of the Selgon and Simmi Rivers Информация о водно-болотных угодьях на официальном сайте Рамсарской конвенции: ramsar.org (англ.) (исп.) (фр.). Дата обращения 25 января 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոն լիճ» հոդվածին։ |
|