Բոլոմեր (գյուղախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլոմեր (այլ կիրառումներ)

Բոլոմեր, Բոլոմորի, Բոլորմորի, գյուղախումբ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում։ Տարածված է Արածանիի աջակողմյան Խութիդերե վտակի աջ օժանդակ Թուզլու գետի ավազանում։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է հին Մեծ Հայքի Բարձր Հայքի նահանգի Մանանդանի գավառին։ Կենտրոնը Բոլոմեր գյուղաքաղաքն էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 755 — 992 էջ։