Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում (1968)
Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | մարտի 6, 1968 |
Վայր | , , Ֆրանսիա |
Չվերթ | AF212 |
Թռիչքի վայր | Arturo Merino Benítez International Airport? |
Վերջնական կետ | Օռլիի օդանավակայան |
Զոհվածներ | 63 մարդ[1] |
Aviation Safety Network ID | 19680305-1 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | Էյր Ֆրանս |
Կենդանի մնացած | 0[1] |
1968 թվականի Բոինգ 707-ի վթարը Գվադալուպայում, Air France ընկերության Բոինգ 707-328C ուղևորատար ինքնաթիռի ավիացիոն վթար, որը տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 5-ին Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում, որի արդյունքում զոհվել է 63 մարդ։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]F-BLCJ համարի (գործարանային՝ 19724, սերիական՝ 667) և Chateau de Lavoute Polignac անունով Բոինգ 707-328C ինքնաթիռը թողարկել է Boeing ընկերությունը 1968 թվականին և հունվարի 31-ին իրականացրել է իր առաջին թռիչքը։ Pratt & Whitney JT3D-3B մոդելի չորս տուրբոռեակտիվ շարժիչները զարգացնում էին 4x18 հազար ֆունտ քարշի ուժ։ Հունվարի 24-ին օդանավը փոխանցվել էր Air France ֆրանսիական ընկերությանը և վթարի պահին ուներ ընդամենը 46 թռիչքային ժամ[2][3]։
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռն իրականացնում էր Սանտյագոյից Փարիզ AF212 չվերթը՝ Կիտոյում, Կարակասում, Պուենտ-ա-Պիտերում և Լիսաբոնում միջանկյալ կանգառներով։ Օդանավի անձնակազմը գլխավորում էր հրամանատար Էնդրյու Վիարսը (անգլ.՝ André Viars): Ժամը 19:53-ին անձնակազմը կապի դուրս եկավ Պիարկոյի կարգավարական կենտրոնի հետ և զեկուցեց 330 էշելոն զբաղեցնելու և 1 ժամ 8 րոպե հաշվարկային թռիչի տևողության, ժամը 20:09-ին իջնելու կետի սկզբին հասնելու և ժամը 20:32-ին Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջքի մասին։ Ինքնաթիռում գտնվում էր անձնակազմի 11 անդամ և 52 ուղևոր[2][4]։
Ժամը 20:09-ին 212 չվերթի անձնակազմը 5 րոպեից իջնելու թույլատվություն խնդրեց։ Պիարկոյի կարգավարը թույլատրեց իջեցնել մինչև 90 էշելոն՝ զեկուցելով 150 (15 հազար ֆուտ կամ 4572 մետր) էշելոնից անցումը։ Ժամը 20:14-ին՝ թռիչքի ծրագրից 3 րոպե առաջ, անձնակազմը զեկուցեց վայրէջքը սկսելու մասին, իսկ 7 րոպե անց՝ ժամը 20:21-ին՝ 150 բարձրությունն անցնելու մասին։ Պիարկոյի կարգավարը թույլատրեց հետագա վայրէջքը և ցուցում տվեց կապի անցնել մոտեցող Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչի հետ, ինչպես նաև զգուշացրեց Մարտինիկայից թռչող 80 էշելոնում գտնվող (DC-4) ինքնաթիռի մասին, որի Գվադելուպայում վայրէջքի հաշվարկային ժամանակը ժամը 20:44-ն է։ Ժամը 20:24-ին 212 չվերթը զբաղեցրեց 90 էշելոնը[2][4]։
Մի քանի անհաջող փորձերից հետո, ժամը 20:29-ին վերջապես անձնակազմը կապվեց Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչ աշտարակի հետ։ Կարգավորիչը կրկին թույլ տվեց իջնել մինչև 90 բարձրություն, ինչպես նաև փոխանցեց, որ օդանավակայանի ճնշումը 1016 գՊա է և պահանջեց զեկուցել թռիչքուղին նկատելու մասին։ Փոխանցված վայրէջքի սխեման համեմատաբար նոր էր և տարբերվում էր նախորդից։ Այնուհետև Բոինգը թռավ պայծառ լուսավորված քաղաքի վրայով, որն օդաչուներն ընդունեցին որպես Պուենտ-ա-Պիտեր և եզրակացրին, որ մինչև օդանավակայան հասնելը մնացել է մոտավորապես մեկ րոպե։ Իրականում այդ քաղաքը Բաս Տերն էր, որը գտնվում էր Գվադելուպայի ափին[2]։
Սխալ որոշելով իրենց գտնվելու վայրը, ժամը 20:29:35-ին անձնակազմը զեկուցեց 90 թռիչքի բարձրության մասին և օդանավակայան 1-1,5 րոպեից հասնելու հաշվարկային ժամանակը։ Մեկ րոպե էլ չանցած ինքնաթիռից զեկուցեցին թռիչքուղին նկատելու մասին, ինչին ստացան 11 թռիչքուղի իջնելու թույլատվություն։ Իրականում գտնվելով լեռնային տեղանքի վրա, չվերթ 212-ը սկսեց իջնել և հասավ 4400 ֆութ բարձրության վրա գտնվող Սեն-Կլոդ։ Ժամը 20:32-ին 3947 ֆուտ (1203 մետր, ըստ այլ տվյալների - 1263 մետր) բարձրության վրա Բոինգը մխրճվեց Սուֆրիեր հրաբուխի լանջին և պայթեց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 63 անձինք զոհվեցին[2][4]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես աղետի պատճառ անվանվեց լեռնային տեղանքում գիշերը տեսողական վայրէջքի պայմաններում վաղաժամ իջնելը։ Քանի որ ինքնաթիռի ինքնագրիչների տվյալները չէին վերծանվել, ապա անձնակազմի գործողությունների հաջորդականությունը, որը բերեց աղետի, հաստատելը դարձավ անհնար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://aviation-safety.net/database/record.php?id=19680305-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Aircraft accident Boeing 707-328C F-BLCJ Pointe-à-Pitre» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «F-BLCJ - Boeing 707-328C - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Il y a 44 ans, un Boeing s'écrasait en Guadeloupe» (ֆրանսերեն). FranceAntilles.fr. 2012 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Rapport final sur l'accident survenu le 5 mars 1968 en Guadeloupe au Boeing 707 F-BLCJ de la Compagnie nationale Air France» (PDF) (ֆրանսերեն). Бюро по расследованию и анализу безопасности гражданской авиации. 1969 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.