Jump to content

Բոգանդայի անվան ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգանդայի անվան ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
ՏեղագրությունԲանգի
Ղեկավարության նստավայրԲանգի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրվել է1963

Բոգանդայի անվան ազգային թանգարան, հայտնի է նաև Բարտելեմի Բոգանդայի անվան ազգային ազգագրական թանգարան անվանումով (անգլ.՝ Boganda National Museum, Barthélémy Boganda National Ethnographic Museum), ազգային մշակութային և գիտա-կրթական օջախ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի Լանգեդոկ շրջանում[1]։

Թանգարանի հիմքը դրվել է 1964 թվականին[2], իսկ նրա բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1966 թվականի դեկտեմբերի 1-ին[3]։ Կոչվել է հանրապետության հիմնադիր և առաջին ղեկավար Բարտելեմի Բոգանդայի անունով[2][4]։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում 2012 թվականին սկսված քաղաքացիական երրորդ պատերազմի, մասնավորապես՝ Բանգիի ճակատամարտի[5] ժամանակ թանգարանը մասնակիորեն ավերվել է, թալանվել և 2013-14 թվականներին փակվել է։ Այդուհանդերձ, 3500 արտեֆակտների զգալի մասը պահպանվել է պահասենյակների մեծ սնդուկներում, և թանգարանը որոշ ժամանակ անց վերաբացվել է ու շարունակել իր գործունեությունը[6]։ Նրա հավաքածուում տեղ են գտել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության 16 մարզերից բերված, ազգագրական արժեք ներկայացնող[3], ինչպես նաև երկրում բնակվող զանազան ցեղերի մշակույթը արտացոլող ցուցանմուշներ[7]՝ խեցեղեն իրեր, հնագույն ու հին մետաղադրամներ, աֆրիկյան ավանդական դիմակներ, երաժշտական գործիքներ և այլն[2] as well as weapons, hunting tools and religious objects.[8], որոնց մի մասը հայտնաբերվել է հնագիտական պեղումների արդյունքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.britannica.com/eb/topic-1284131/Boganda-Museum
  2. 2,0 2,1 2,2 «Boganda National Museum». MOMAA. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Allison, Simon (2017 թ․ նոյեմբերի 24). «A broken museum, in a broken country: Meet the man trying to save CAR's history». Mail & Guardian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  4. http://www.sangonet.com/afriqg/PAFF/Dic/5Ccultures.html
  5. Jeune Afrique, 12 avril 2014
  6. Lorgerie, Paul (2018 թ․ նոյեմբերի 28). «Museums in Africa series - The Bangui National Ethnographic Museum under reconstruction». Deutsche Welle (french). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Museum, vol. 22 - n°2, Unesco, 1969
  8. Tikkanen, Amy. «Bangui». Britannica. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.