Բնության տարեգրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնության տարեգրություն, բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վիճակի ու փոփոխությունների ամենամյա տվյալների ամբողջություն, որն անհրաժեշտ է բնական համալիրների գնահատման համար։ Որպես կանոն՝ բնության տարեգրություն վարում են բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Այն գլխավոր գիտական փաստաթուղթ է, որում ամփոփվում են բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանները, դիտարկումների փորձավայրերը, մշտական երթուղիները, ռելիեֆը, հողերը, օդերևութաբանական տվյալները, ջրերը, բուսական աշխարհը (տեսակային կազմը, բուսական համակեցությունները, փոփոխությունները և դրանց պատճառները), կենդանական աշխարհը (տեսակային կազմը, քանակը, փոփոխությունները և դրանց պատճառները), սահմանված կարգը (դրա խախտումները, կանխարգելիչ միջոցառումները, վնասի չափը, վնասի վերականգնումը և այլն), գիտական հետազոտությունները (թեմաները, արդյունքները), պահպանական գոտին (վիճակը, պահպանության ռեժիմը, հողօգտագործողները, խախտումները, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները և այլն) բազմամյա դիտարկումների տվյալների մշակումը և արդյունքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։