Բյուրո Վերիտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուրո Վերիտաս
Bureau Veritas 1828 logo.png
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1828
ՎայրՆյոյի սյուր Սեն և Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Աշխատողների թիվ61 600 մարդ
ՍեփականատերWendel?
Կայքbureauveritas.com
Bureau Veritas Վիքիպահեստում

«Բյուրո Վերիտասը» (Bureau Veritas) թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող ֆրանսիական համաշխարհային կազմակերպություն է։ «Բյուրո Վերիտասի» առաջարկած ծառայություններն ու լուծումներն օգնում են պատվիրատուներին համապատասխանեցնել իրենց ապրանքների և ծառայությունների չափանիշները անընդհատ աճող որակի համաշխարհային չափանիշների պահանջներին (առողջապահության, անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության ոլորտներում)։ 2013 թ.-ի ավարտին ընկերությունն ուներ ավելի քան 61,500 աշխատող՝ 140 երկրների ավելի քան 1330 գրասենյակներում և լաբորատորիաներում։ Ընկերությունն ի սկզբանե հիմնադրվել է Անտվերպենում 1828 թվականին՝ որպես Ծովային ապահովագրության տեղեկատվական կենտրոն։ 1829 թ.-ից կրում է Բյուրո Վերիտաս անվանումը։ Ներկայումս ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1828 թ.-ին անդերրայթերներ Ալեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի և ապահովագրական գործակալ Օգուստ Մորելի կողմից։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն նավերի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև արդյունաբերության բոլոր հատվածներում ու շինարարության ոլորտում։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն՝լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։

Ներկայումս «Բյուրո Վերիտաս» կազմակերպության գործունեությունն ընդգրկում է 8 համաշխարհային բիզնես ուղղություններ՝

  • ծովային սեկտոր
  • արդյունաբերություն
  • շինարարություն
  • մասնագիտական տեսչական ստուգումներ ևվկայագրում
  • հավաստագրում
  • արտադրական ապրանքներ
  • լայն սպառման ապրանքներ
  • պետական ծառայություն և միջազգային առևտուր

Տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բյուրո Վերիտասի» պատկերանշան

Բյուրո Վերիտասի տարբերանշանը ստեղծման օրվանից գրեթե անփոփոխ է մնացել։ Տարբերանշանի վրա

  • տարեթիվը՝ 1828-ը, կազմակերպության հիմնադրման տարեթիվն է և խորհրդանշում է դրա երկարամյա գործունեությունը,
  • նավը խորհրդանշում է կազմակերպության գործունեության սկզբնական ոլորտը,
  • կնիքը խորհրդանշում է հաստատում, որն իրականացվում է աշխատողների կողմից,
  • ջահը խորհրդանշում է թիմի գիտելիքը, փորձառությունը և գործնական հմտությունները,
  • աքաղաղը խորհրդանշում է աչալրջություն, առօրյա հարցերին Բյուրո Վերիտասի աշխատակիցների կողմից տրամադրած ուշադրությունը,
  • հայելին արտացոլում է անաչառությունը, որով առաջնորդվում են աշխատակիցները,
  • կշեռքը խորհրդանշում է արդարությունը, որը բնորոշում է թիմի գործելակերպը,
  • երկրագունդը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի համաշխարհային գործունեությունը,
  • գավազանը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի՝ բիզնես-ձգտում ունեցող կազմակերպություն լինելը,
  • ուրվագիծը (երբեմն անվանում են «լեդի») խորհրդանշում է Բյուրո Վերիտասի աշխատակիցների մարդկային կողմը և ճշմարտությանը հասնելու նրանց ձգտումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]