Բյուզանդ Եղիայան
Բյուզանդ Եղիայան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1995 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Բյուզանդ Եղիյան (1900, Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1995), գրող, խմբագիր, հրապարակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Տարոնի և Իզմիրի ամերիկյան քոլեջներում, Ժնևի համալսարանում։
1929 թվականից դասավանդել է Անթիլիասի դպրեվանքում, Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկան ու Կիպրոսի Մելգոնյան վարժարաններում։ 1939–1949 թվականներին՝ «Ծիածան» պարբերաթերթի խմբագիր, 1949–1950 թվականներին՝ «Հասկ» տարեգրքի խմբագրակազմի անդամ։
Լույս են տեսել Եղիյանի «Կրօնաբարոյական դասեր։ Միջին կարգ» (1929 թվական), «Աղօթքի հոգեբանութիւնը» (1954 թվական), «Մանկավարժական դասախօսութիւններ» (1965 թվական), «Ատանայի հայոց պատմութիւնը» (1970 թվական, 2012 թվական), «Հայ կաթոլիկ եւ աւետարանական յարանուանութեանց բաժանումը ԺԹ դարուն» (1971 թվական), «Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու» (1972 թվական), «Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ, 1914–1972» (1975 թվական), «Սելճուկ-թաթար-օսմանեան թիւրքերու պատմութիւն։ ԺԱ–ԺԵ դարեր» (1989 թվական), «Կիլիկիոյ հայոց թագաւորութեան երեք դարերը» (1994 թվական), «Կրօնքների պատմութիւն» (2005 թվական) պատմագիտական և մակավարժական աշխատությունները, «Հայաստանի հերոսներ» (անգլերեն, 1993 թվական) պատմական դրամատիկական վեպը, «Կարաւանը» (1979 թվական) պատմվածքների ժողովածուները։
Եղիյանի երկերի մեծ մասը տպագրվել է Անթիլիասում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |