Ժոզեֆ Բյուզանդյան
(Վերահղված է Բյուզանդյան Ժոզեֆից)
Ժոզեֆ Բյուզանդյան | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | 1906 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան ամսաթիվ | 1982 |
Ժոզեֆ Բյուզանդյան (1906, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1982), հայ շախմատային հայտնի կոմպոզիտոր, մասնագիտությամբ հաշվապահ։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թ.-ին ընտանիքի հետ գաղթել է Երևան։
Բյուզանդյանը շախմատով հրապուրվել է 45 տարեկան հասակում, նամակագրությամբ խաղի մեծ սիրահար էր, մասնակցում էր համամիութենական և միջազգային մրցաշարերի, երկար տարիներ վարում էր «Պիոներ կանչ» թերթի d2-d4 շախմատի բաժինը։
Կազմել է 200-ից ավելի խնդիրներ և էտյուդներ, որոնք բարձր են գնահատվել մասնագետների, այդ թվում՝ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և ականավոր գրոստմայստեր Յուրի Ավերբախի կողմից[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շախմատի համահայկական հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2007. էջ 61.