Բյուզանդական թանգարան (Վերիա)
Բյուզանդական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վերիա |
Հիմնադրվել է | 2002 |
![]() | |
![]() |
Բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό Μουσείο) , գտնվում է Վերիա հունական քաղաքում, Կենտրոնական Մակեդոնիա շրջան, ստեղծվել է 20-րդ դարի սկզբի շենքում, որը վերականգնվել է վերջերս, գտնվում է Կիրիոտիսի (հուն. Κυριώτισσας) թաղամասում, որը գտնվում է Հունաստանի պաշտպանության տակ։ «Մարկոսի ջրաղացի» վերականգնման համար, որտեղ գտնվում է թանգարանը Վերիայի քաղաքապետարանը պարգևատրվել է «Europa Nostra» մրցանակով[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ունի երեք հարկ, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է ինքնուրույն միություն մշտական էքսպոզիցիայի համար։ Մշտական էքսպոզիցիայի տարրերը ներառում են՝ սրբապատկերների հարուստ հավաքածու, զարդանկարներ տաճարներից և աշխարհիկ շինություններից, ձեռագրեր, ստեղծագործություններ, մետաղադրամներ խճանկարներ, ճարտարապռտական արձաններ և մարմարե վիմագրական սալաքարեր։
Նոր թանգարանը նպատակներ է առաջադրել ժամանակակից հասարակությանը համապատասխան, որը նրանից պահանջում է համադրել թանգարանի ավանդական արժեքները, հասարակության հետ ակտիվ երկկողմանի համագործակցությամբ։ Թանգարանագիտական ծրագիրը հիմնվում է այնպիսի գաղափարի վրա, որը պետք է լուսաբանի ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Մակեդոնիայի մշակույթը, միաժամանակ լրացնելով Ֆեսալոնիկ թանգարանի հավաքածուն։
Հիմնականում առաջին հարկի էքսպոզիցիան, ներկայացնում է բյուզանդական մշակույթի հիմնական տարրերը, Վերիայի օրինակով, Բյուզանդական Կայսրության ոչ նշանակալի պատմությամբ քաղաքի, որը սակայն հարուստ է բյուզանդական հուշարձաններով։
Ցուցադրանմուշների կազմակերպման հիմնական առանցքը հանդիսանում է Վեիայի և Բյուզանդական աշխարհի խոշոր կենտրոննների միջև տարատեսակ մշակութային կապերը, ինչպիսիք են՝ Կոստանտնուպոլիսն ու Սալոնիկը, ինչպես նաև Մակեդոնիայի այլ մոտ քաղաքներով։ Քաղաքների միջև կապը բազմակողմանի է դիտվում. կրոնում, մշակույթում, տնտեսական և առևտրային հարաբերություններում, բայց նաև մարդկային ռեսուրսներում, գերիշխող գաղափարների հիմնական կրողի[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/%CE%91%CF%80%CE%BF%CF%83%CF%84%CE%BF%CE%BB%CE%B9%CE%BA%CF%8C_%CF%84%CE%AD%CE%BC%CF%80%CE%BB%CE%BF%CF%85_%CE%9C%CE%AD%CF%83%CE%B1_14%CE%BF%CF%85._%CE%B1%CE%B9._%CE%92%CE%AD%CF%81%CE%BF%CE%B9%CE%B1%2C_%CE%99%CE%B5%CF%81%CF%8C%CF%82_%CE%BD%CE%B1%CF%8C%CF%82_%CE%91%CE%B3%CE%AF%CE%BF%CF%85_%CE%92%CE%BB%CE%B1%CF%83%CE%AF%CE%BF%CF%85.jpg/1100px-%CE%91%CF%80%CE%BF%CF%83%CF%84%CE%BF%CE%BB%CE%B9%CE%BA%CF%8C_%CF%84%CE%AD%CE%BC%CF%80%CE%BB%CE%BF%CF%85_%CE%9C%CE%AD%CF%83%CE%B1_14%CE%BF%CF%85._%CE%B1%CE%B9._%CE%92%CE%AD%CF%81%CE%BF%CE%B9%CE%B1%2C_%CE%99%CE%B5%CF%81%CF%8C%CF%82_%CE%BD%CE%B1%CF%8C%CF%82_%CE%91%CE%B3%CE%AF%CE%BF%CF%85_%CE%92%CE%BB%CE%B1%CF%83%CE%AF%CE%BF%CF%85.jpg)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Βυζαντινό Μουσείο». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «odysseus.culture.gr». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Μουσεία στη Βέροια». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Επίσημη σελίδα Արխիվացված 2014-08-15 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդական թանգարան (Վերիա)» հոդվածին։ |