Բհանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բհանա, պիեսի տեսակ հնդկական դասական դրամատուրգիայում։ Առաջացել է ժողովրդական մնջախաղից։ Բհանան մեկ արարից բաղկացած ֆարս է, որը սովորաբար պատկերում է միջնադարյան քաղաքի կյանքից իրադարձություններ։ Հաճախ ներառում է սոցիալական երգիծանքի տարրեր։ Բհանային մասնակցում է մեկ դերասան, ով կատարում է վիտայի դեր, դիմում է ենթադրյալ գործող անձանց և իբր կրկնում է նրանց կողմից արտաբերած ռեպլիկները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]