Անվանումը տվել է ռուս պատմաբան, աշխարհագետ Վասիլի Տատիշչևը18-րդ դարի 30-ական թվականներին։ Անվանումը ռուսերենից բառացի նշանակում է «բարեբերություն»։ Ոմանց կարծիքով այդպես է կոչվել երկաթի հարուստ պաշարներ ունենալու պատճառով։ Ոմանք էլ գտնում են, որ անվանումը Աննա կայսրուհու անվան պատճենումն է. հին եբրայերենից այդ անունը նշանակում է «բարեբերություն»[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։