Բիրկալեն (լեռնանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիրկալեն (այլ կիրառումներ)

Բիրկալեն, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Զիբենեսուի ակունքների շրջանում, որտեղով անցնում է ճանապարհը դեպի Արածանի։ Երկրորդ լեռնանցքը նույն ուղղությամբ գնացող ճանապարհի վրա Գյոգդարա լեռնանցքն է։ Նիկողայոս Ադոնցի կարծիքով Բիրկալեն նույնը պիտի լինի Իլիրիսոնի հետ, որը հիշատակում է Պրոկոպիոսը, և հավանաբար ընկած է Տիգրիսի Բիրակլեն գետնուղուց հարավ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 700 — 992 էջ։