Իսլամ Բիբի
Իսլամ Բիբի | |
---|---|
Ծնվել է | 1974[1] |
Ծննդավայր | Kunduz, Republic of Afghanistan |
Մահացել է | 2013[1] |
Մահվան վայր | Lashkar Gah, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ոստիկան |
Իսլամ Բիբի (1974[1], Kunduz, Republic of Afghanistan - 2013[1], Lashkar Gah, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)), աֆղան ոստիկանության լեյտենանտ, Հելմանդ նահանգի կանանց ոստիկանության բաժանմունքի ղեկավար, որտեղ ընդգրկված էին 32 կին ոստիկաններ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամ Բիբին ծնվել է 1974 թվականին, Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ նահանգում[4]։ 90-ականներին Իսլամ Բիբին ստիպված էր որոշ ժամանակ արտագաղթել Իրան։ Դրանից հետո Բիբին վերադարձավ և 2005 թվականին սկսեց աշխատել ոստիկանության բաժանմունքում[5]։ Ժամանակի ընթացքում նա ստացավ ավագ լեյտենանտի կոչում` աշխատելով անմիջապես CID-ի ղեկավարության ներքո, որը Աֆղանստանում կնոջ համար արտասովոր նվաճում էր։
Որպես 32 կին սպաների ղեկավար, նա մասնակցել է բազմաթիվ վտանգավոր ռազմական գործողությունների և հաջողությամբ ձերբակալել Թալիբանի անդամներին։ Նրա համար ամենօրյա աշխատանքը պայքար էր ոչ միայն թալիբների և ցեղային իշխանների, այլև սեփական ընտանիքի դեմ։
![]() |
Իմ եղբայրը, հայրը և քույրերը դեմ էին ինձ։ Փաստորեն, իմ եղբայրը երեք անգամ փորձել է սպանել ինձ։ - Իսլամ Բիբին, «The telegraph»-ին տված վերջին հարցազրույց[3]։
|
![]() |
Նրա ընտանիքը դեմ էր նման աշխատանքին։ Իսկ երկու տարի անց, երբ նա սկսեց աշխատել Իսլամի իրավապահ համակարգում, նա սկսեց սպառնալից հեռախոսազանգեր ստանալ։ Անհայտ բաժանորդները նրան անընդհատ սպառնում էին.
![]() |
«Դադարեցրու աշխատել։ Դուք խուզարկել եք մեր տունը, մեր հարևանի տունը։ Մենք այդ պահին չէինք կարողանա ձեզ սպանել, բայց շուտով կանենք դա»[6]։ | ![]() |
Իսլամ Բիբին ամուսնացել է և ունեցել վեց երեխա (չորս տղա և երկու աղջիկ)[2]։
Իսլամ Բիբին գնդակահարվել է անհայտ զինյալների կողմից 2013 թվականի հուլիսի 3-ի առավոտյան։ Դրանից առաջ նա առավոտյան զանգահարել էր բաժանմունք, տրանսպորտ պատվիրել, ապահով կերպով աշխատանքի հասնելու համար։ Երբ նրան տեղեկացրել էին, որ ինքը պետք է ինքնուրույն լուծի այդ հարցը, նրա սկեսրայրը, որը նույնպես աշխատում էր ոստիկանությունում, եկել էր տուն` նրան մոտոցիկլետով աշխատանքի տանելու համար։ Իսլամ Բիբիին գնդակահարել էին և սպանել սեփական տանից 50 մետր հեռավորության վրա։ Հարձակման արդյունքում վիրավորվել է նաև նրա հարազատը։ Վկաներից մեկն ասել էր, որ լսել է 3 կրակոց, իսկ մյուսները լսել էին 10-ը։ Կինը ստացած վերքերից մահացել էր հիվանդանոցում[3][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.awid.org/whrd/islam-bibi
- ↑ 2,0 2,1 Helmand’s top female police officer shot dead
- ↑ 3,0 3,1 3,2 Afghanistan’s indifference to murder of top female officer: Islam Bibi
- ↑ rahman, bahram- (2013 թ․ հուլիսի 13). «Afghanistan's indifference to murder of top female officer: Islam Bibi». natoassociation.ca (անգլերեն). NATO Association of Canada (NAOC). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Female Police Officers Helmand and Kandahar ANP». afghan-bios (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Helmand's most senior policewoman: 'My brother tried to kill me three times'». telegraph.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Helmand’s top female police officer shot dead