Բեքի կոգնիտիվ եռյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեքի կոգնիտիվ եռյակը լուսաբանող դիագրամը

Բեքի կոգնիտիվ (իմացական) եռյակ (հայտնի է նաև բացասական եռյակ[1][2]), դեպրեսիայի մեջ գտնվող անհատի հավատալիք համակարգի երեք հիմնական տարրերի կոգնիտիվ-թերապևտիկ տեսակետ։ Առաջարկվել է 1976 թվականին Աարոն Բեկի կողմից[3]։ Եռյակը դեպրեսիայի կոգնիտիվ թեորիայի մաս է[4], և հասկացությունն օգտագործվում է նաև որպես կոգնիտիվ-վարքային թերապիայի (ԿՎԹ) մաս (մասնավորապես Բեքի «Բացասական ավտոմատ մտքերի մշակում» (ԲԱՄՄ) մոտեցման մեջ)։

Եռյակը ներառում է «ակամա, ինքնաբուխ և թվացյալ անկառավարելի բացասական մտքեր»[5] ինքնագնահատականի, աշխարհի և շրջակա միջավայրի, ապագայի մասին։

Բացասական մտածողության օրինակներ է.

  • Ինքնագնահատականը - «Ես անարժան եմ ու տգեղ» կամ «Երանի ես ուրիշ լինեի»
  • Աշխարհը - «Ոչ ոք չի գնահատում ինձ» կամ «մարդիկ միշտ անտեսում են ինձ»
  • Ապագան - «Ես անհույս եմ, որովհետև երբեք ոչինչ չի փոխվելու» կամ «ամեն ինչ միայն ավելի է վատանալու»։

Բեքի՝ դեպրեսիայի կոգնիտիվ մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ տեսանկյունից դեպրեսիվ խանգարումները բնութագրվում են եռյակով՝ մարդկանց դիսֆունկցիոնալ բացասական հայացքներն ուղղված իրենց անձին, իրենց կյանքի փորձին (և ընդհանրապես աշխարհին) և իրենց ապագային։

Դեպրեսիա ունեցող մարդիկ հաճախ իրենց համարում են չսիրված, անօգնական, կործանված կամ թերի։ Նրանք հակված են իրենց տհաճ փորձառությունը վերագրել իրենց ենթադրյալ ֆիզիկական, մտավոր և (կամ) բարոյական թերություններին[6]։ Նրանք հակված են չափից դուրս մեղավոր զգալ՝ հավատալով, որ նրանք անարժան են, մեղավոր են և մերժված են իրենց և ուրիշների կողմից։ Նրանք կարող են շատ դժվար ժամանակներում ապրել՝ իրենց դիտարկելով որպես անհատի, որը կարող էր հաջողությունների հասնել, ընդունված լինել, կամ ընդհանրապես՝ ինքն իրեն լավ զգալ։ Այս մտքերը կարող է բերել հեռացման և մեկուսացման, որն ավելի է վատացնում տրամադրությունը[7]։

Կոգնիտիվ աղավաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքը առաջարկում է, որ դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ զարգանում է կոգնիտիվ աղավաղումներ, որը կոգնիտիվ շեղման տեսակներ է (հաճախ անվանում են նաև սխալական կամ անօգուտ մտքերի մոդելներ)։ Բեքը այդ շեղումներից մի քանիսն անվանում էր «ակամա մտքեր» ՝ ասելով, որ դրանք ամբողջովին գիտակցական վերահսկողության տակ չեն։ Դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ հակված են արագորեն անտեսել իրենց դրական հատկանիշները և որակազրկել իրենց ձեռքբերումները՝ դրանք համարելով չնչին կամ անիմաստ։ Նրանք կարող են նաև սխալ հասկանալ ուրիշների կողմից դրսևորված բարի կամքը, խնամքը և հոգատորությունը, որն ինքնին հետագայում առաջացնում է մեղքի զգացում։ Բեքի կողմից առաջարկված կոգնիտիվ աղավաղումների ամփոփ ներկայացված են ստորև[1][8].

Դեպրեսված մարդիկ իրենց կյանքը համարում են հաճույքներից և պարգևից զուրկ՝ իրենց կարևոր նպատակներին հասնելու համար ներկայացնելով անհաղթահարելի խոչընդոտներ։ Սա առաջանում է մոտիվացիայի կորստի պատճառով և հանգեցնում է նրան, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդը մեկուսնա. սա ուրիշների կողմից կարող է դիտվել որպես ծուլություն։ Ամեն ինչ թվում է «չափազանց դժվար կառավարելի», իսկ մարդիկ՝ պատիժ (հնարավոր է)։ Նրանք հավատում են, որ իրենց խնդիրներն անվերջ շարունակվելու են և ապագան իր հետ բերելու է միայն շարունակ դժվարություններ, զրկանքներ և հիասթափություններ։ «Կամքի կաթվածը» հանգեցնում է դեպրեսված հիվանդների հոռետեսական և հուսահատ մտքերին։ Մտածելով, որ իրենց ջանքերը այնուամենայիվ ավարտվելու են ձախողմամբ, նրանք դժկամորեն են նոր գործ ստանձնում և նրանց աշխատունակությունը նվազում է։ Հավատալով, որ դրանք չեն կարող ազդել տարբեր իրավիճակների զարգացումների վրա, նրանք ցանկություն են զգում խուսափել նման իրավիճակներից[7]։

Ինքնասպանություն գործելու ցանկությունները դիտվում են որպես խնդիրներից խուսափելու արտահայտման ծայրահեղ ձև, որոնք թվում են անվերահսկելի, անվերջանալի և անտանելի[10]։

Բացասական ինքնակերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքը հավատում է, որ դեպրեսված անձ (հաճախ մանկական փորձից), կարող է ունենա բացասական ինքնակերպար[11]։ Այս կերպարը կարող է ի հայտ գալ վաղ փորձից, օրինակ՝ քննադատությունից, բռնությունից կամ ծաղրից[12]։ Բեքն առաջարկում էր նաև, որ բացասական ինքնակերպարով մարդիկ հակված են իրենց ներկայացված ինֆորմացիան մեկնաբանել բացասական ձևով՝ հանգեցնելով վերը նշված կոգնիտիվ աղավաղումներին։ Հոռետեսական մեկնողական ոճը, որը դեպրեսված կամ նյարդային մարդու՝ ամեն բան մռայլ տեսնելն է, ինքնագնահատականի վրա կերպարի ազդեցության օրինակ է։ Այս մեկնողական ոճը ներառում է անհատի վերահսկողությունից դուրս բացասական իրավիճակների կամ այլոց վարքագծի (անձնավորում) ժամանակ ինքն իրեն մեղադրելը։ Այս ժամանակ անհատը հավատում է, որ նման իրադարձությունները շարունակվելու են անդադար և թողնում է, որ դրանք զգալիորեն ազդեն իր էմոցիոնալ բարօրության վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gross, Richard (2015). Psychology: The Science of Mind and Behaviour 7th Edition. Hodder Education. էջեր 796, 797. ISBN 978-1471829734.
  2. Cardwell, Flanagan, Mike, Cara (2015). Psychology A Level Year 1 and AS: The Complete Companion Student Book. OUP. էջ 108. ISBN 978-0-19-833864-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Beck, Aaron, T.; Rush, A. John; Shaw, Brian F.; Emery, Gary (1987). Cognitive Therapy of Depression. Guilford Press. ISBN 978-0898629194.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Overview of Beck's Cognitive Theory of Depression». www.personalityresearch.org. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  5. «Cognitive Behavioral Therapy | CBT | Simply Psychology». www.simplypsychology.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Beck, Aaron T.; Steer, Robert A.; Beck, Judith S.; Newman, Cory F. (1993 թ․ հունիսի 1). «Hopelessness, Depression, Suicidal Ideation, and Clinical Diagnosis of Depression». Suicide and Life-Threatening Behavior (անգլերեն). 23 (2): 139–145. doi:10.1111/j.1943-278X.1993.tb00378.x (inactive 2019 թ․ օգոստոսի 20). ISSN 1943-278X.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2019 (link)
  7. 7,0 7,1 Sadock, Sadock, Ruiz, Benjamin J., Virginia Alcott, Pedro (2009). Kaplan and Sadock's Comprehensive Textbook of Psychiatry. Lippincott Williams and Wilkins. ISBN 9780781768993.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Davison, Neale, G.D, M (2001). Abnormal Psychology (8th Ed.). J Wiley. ISBN 978-0471318118.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Cognitive Behavioral Therapy | CBT | Simply Psychology». www.simplypsychology.org. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  10. Beck, Aaron, T (1979 թ․ հունվարի 1). Cognitive Therapy of Depression. New York: The Guilford Press. էջեր 11. ISBN 978-0898629194.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Overview of Beck's Cognitive Theory of Depression». www.personalityresearch.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «Explaining Depression - Beck's Cognitive Triad | Psychology | tutor2u». www.tutor2u.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.