Բերդատեղ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերդատեղ ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, բարձր բլրի վրա։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կողմից ունի անառիկ լանջեր և միայն հարավ-արևելքից մատչելի անցումներ։ Ամրոցը զբաղեցնում է 1.5 հեկտար տարածություն, պաշտպանված է մի ընդհանուր պարսպով, կառուցված խոշոր քարերով, իսկ հակառակորի համար մատչելի հատվածներում կառուցված են ևս երկու պարիսպ։ Պատերը լրացուցիչ ամրացված են որմնահեցով։ Պահպանվել են քիչ թեքությամբ կառուցված երեք մուտքերը։ Պեղումնեիր շնորհիվ այստեղ բացվել են մի քանի կացարաններ և տաճար։ Գտնված նյութերը՝ նետասլաքները, դանակները, նիզակները և բազմաթիվ խեցեղեն առարկաները հնարավորություն են տալիս ամրոցը թվագրել մ.թ.ա. 7-6-րդ դդ.:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։