Բերգամասյան սյուիտ (Դեբյուսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերգամասյան սյուիտը ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Այն հրատարակվել է 1905 թվականին։ Ունի 4 մաս և իր հետաքրքրության շնորհիվ համարվում է կոմպոզիտորի գլուխգործոցներից մեկը։

Համառոտ բնութագիր[խմբագրել]

Սյուիտը գրված է դաշնամուրի համար և բաղկացած է չորս մասից։ Բոլոր մասերն էլ միջին մեծության ստեղծագործություններ են։ Դրանք են՝

  1. Պրելյուդ
  2. Մենուետ
  3. Լուսնի Լույսը
  4. Պասսպիե (արագ պար)

Պրելյուդ

Պրելյուդի հիմնական տոնայնությունը ֆա մաժորն է։ Այն ունի երկու հիմնական թեմա։ Առաջին թեման ֆա մաժորում է իսկ երկրորդը՝ լյա մինորում։ Մասը ունի նաև երկրորդական թեմաներ տարբեր տոնայնություններում։ Յուրականչյուր թեման ունի իրեն հատուկ էլեմենտ։ Պրելյուդում Դեբյուսին օգտագործում է միջնադարյան լադերը և տարբեր տիպի կադանսներ։

Մենուետ

Բերգամասյան սյուիտի մենուետը տարբերվում է սովորական մենուետներից։ Այն շատ տիպիկ է Դեբյուսիի գրելաոճին։ Ունի իրեն հատուկ երանգներ։ Այստեղ նույնպես Դեբյուսին օգտագործում է միջնադարյան լադերն ու գամաները։ Հիմնական տոնայնությունը լա մինորն է։ Աշխույժ սկիզբ տալու փոխարեն Դեբյուսին մենուետը սկսում է մինորային խորը տոնով այն համատեղելով հումորին։

Լուսնի Լույսը

Լուսնի Լույսը Դեբյուսիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Այն Բերգամասյան Սյուիտի 3-րդ մասն է։ Հիմնական տոնայնությունը ռե բեմոլ մաժորն է։ Մասը սկսվում է դանդաղ և շատ մելոդիկ ակորդներով։ Այնուհետև ակորդների թիվը շատանում է և դա լսողին տալիս է արագացման տպավորություն։ Օգտագործվում են միջնադարյան լադերը։ Ստեղծագործությունը ներշնչվել է Պոլ Վեռլենի համանուն պոեմից։

Պասսպիե

Պասսպիեն արագ պար է։ Թարգմանաբար նշանակում է արագ փոփոխվող ոտքերի պար։ Ծագումով Ֆրանսիայի Բրետանիա նահանգից է։ Տոնայնությունը ֆա դիեզ մինորն է։ Այն բավական արագ է։ Ձախ ձեռքը կատարում է արագ ստակկատոներ։ Մասը ունի շատ տիպիկ միջնադարյան երանգ։ Այն Բերգամասյան սյուիտի վերջին մասն է։

Բերգամասյան սյուիտը յուրաքանչյուր դաշնակահարի աշխատանքի անբաժան մասն է։ Կան բազմաթիվ ձայնագրություններ։ Կատարվել են նաև տարբեր գործիքավորումներ։ Գոյություն ունի նաև սյուիտի նվագախմբային տարբերակը։