Բետանալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բետանալ», կեմիֆամ, շփման ազդեցության հերբիցիդ։ Արտադրվում է 15,9%-անոց խտացված էմուլսիայի ձևով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառում են շաքարի, սեղանի և կերի ճակնդեղի ցանքերում, միաշաքիլային և երկշաքիլային մոլախոտերի ոչնչացման համար։ Վեգետացիայի ընթացքում դաշտերը սրսկում են մի քանի անգամ՝ սկսած երկու իսկական տերևների աճման փուլից։ Ծախսի չափաքանակը ՝ 1–1,35 կգ/հա ազդող նյութ։ Միջին թունավոր է մարդկանց և տաքարյուն կենդանիների համար։ Բետանալի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան շաքարի ճակնդեղի արմատապտուղներում 0,2 մգ/կգ է, իսկ սեղանի և կերի ճակնդեղի համար չի թույլատրվում՝ նուկսորտերը։ Պտուղներն օգտագործվում են թարմ վիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։